«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 549-Ն
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՅԼ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ`
ա) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի փոխադրման (հաղորդման), բաշխման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզիա ունեցող ու դրանց հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով որոշվող հասույթը (այսուհետ՝ հասույթ) նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեությունների արդյունքում արտադրանքի իրացմանը համապատասխան հաշվեգրված գնովի էներգակիրների (էլեկտրական էներգիա, բնական գազ, միջուկային վառելիք, մազութ) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և գնովի էներգակիրների ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.
բ) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.
գ) կրթության և առողջապահության, թերթերի ու ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, իսկ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը` նաև ոռոգման և խմելու ջրի (բացառությամբ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության) մատակարարման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը նվազեցվում է դրա ամբողջ մեծության չափով:
դ) Հայաստանի Հանրապետությունից դուրս, Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ավտոմոբիլային, երկաթուղային, օդային կամ ջրային փոխադրամիջոցներով միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող կազմակերպությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեության արդյունքում ծառայությունների մատուցմանը համապատասխան օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված` նրանց կողմից մատուցված բեռնափոխադրման ծառայությունների (բացառությամբ դրա հետ անմիջականորեն կապված ծառայությունների (բեռնում, բեռնաթափում, պահպանում և այլն) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված բեռնափոխադրման ծառայությունների արժեքի տարբերության 50 տոկոսը:
(Որոշումը փոփ. 28.09.05 N 1631-Ն, 29.01.09 N 152-Ն, լրաց. 02.04.09 N 319-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 23 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.01.2014, N 9-Ն | 23.01.2014, N 549-Ն | |
03.06.2010, N 673-Ն | 17.06.2010, N 549-Ն | |
02.04.2009, N 319-Ն | 25.04.2009, N 549-Ն | |
29.01.2009, N 152-Ն | 02.03.2009, N 549-Ն | |
28.09.2005, N 1631-Ն | 01.01.2006, N 549-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|