ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 319-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 549-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» N 549-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» կետով.
«դ) Հայաստանի Հանրապետությունից դուրս, Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ավտոմոբիլային, երկաթուղային, օդային կամ ջրային փոխադրամիջոցներով միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող կազմակերպությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեության արդյունքում ծառայությունների մատուցմանը համապատասխան օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված` նրանց կողմից մատուցված բեռնափոխադրման ծառայությունների (բացառությամբ դրա հետ անմիջականորեն կապված ծառայությունների (բեռնում, բեռնաթափում, պահպանում և այլն) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված բեռնափոխադրման ծառայությունների արժեքի տարբերության 50 տոկոսը:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 7 Երևան |
|