Գլխավոր տեղեկություն
Համար
N 323-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2009-18.08.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.396
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 323-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՂՈՂԻ ՍՈՐՏԵՐԸ ԵՎ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՍՊԻՐՏԻ ՓԱՍՏԱՑԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ, 31-րդ հոդվածի 3-րդ և 39-րդ հոդվածի 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը` համաձայն հավելվածի.

2) հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները` ոչ պակաս 8,0 ծավ. տոկոսից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 2-ի N 323-Ն որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՂՈՂԻ ՍՈՐՏԵՐԸ

 

1. Հայկական կոնյակի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Կանգուն, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մասիս, Վանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի և Սև Արենի:

2. Թույլատրվում է հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրված խաղողի սևապտուղ՝ Սև Արենի, Կախեթ, Խնդողնի, Թոզոտ կամ Սևենի սորտերից հայկական կոնյակի գինենյութ պատրաստել միայն խաղողից պտղամաշկն անմիջապես անջատելու եղանակով (այսուհետ` սպիտակի եղանակ) ստացված խաղողի քաղցուից:

3. Բրենդիի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Ճիլար, Գառան դմակ, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Կանգուն, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մսխալի, Վանի, Մասիս, Սև Արենի, Տիգրանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի, Անահիտ, Այգեզարդ, Արևշատ, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան և Հայրենիք:

4. Թույլատրվում է Բրենդիի գինենյութերի արտադրության համար օգտագործվող խաղողի սևապտուղ սորտերից բրենդիի գինենյութ պատրաստել միայն սպիտակի եղանակով:

5. Խաղողի օղիների գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Սև Արենի, Կախեթ, Լալվարի, Սպիտակ Արևիկ, Սպիտակ Ալդարա, Սպիտակ Մուսկատ, Վարդագույն Մուսկատ, Սապերավի, Ալիգոտե, Պինոներ, Ազատենի, Կարմրահյութ, Հաղթանակ, Արմ ՍԽԻ, Նռնենի, Կանգուն, Հադիսի, Մուսկատ հայկական, Տիգրանի, Ուրարտու, Ներկառատ, Մեղրաբույր, Սևակի, Բերքանուշ, Ռքածիթելի, Բանանց, Կաբերնե սովինյոն, Շարդոնե, Ռիսլինգ, Խնդողնի, Բուրմունք, Թոզոտ, Սևենի, Եղեգնաձորի 1, Եղեգնաձորի 2, Եղեգնաձորի 3, Եղեգնաձորի 4, Մսխալի, Արարատի, Այգեզարդ, Արևշատ, Մասիս, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Անահիտ, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան, Պոդարոկ Ռոսիի, Վանի և Հայրենիք:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան