Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2009 թվականի N 99-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

1)«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2008 թվականի, ՀՕ-240-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2008 թվականի, ՀՕ-241-Ն) կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2008 թվականի, ՀՕ-248-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

փետրվարի 16-ի N 99-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-240-Ն) ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի
N 484-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2009 թ. փետրվարի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

2.

«Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայաններում ճնշման կարգավորիչների և գազի ծախսաչափերի տեղադրման ու կապարակնքման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2009 թ.

փետրվարի 16-ի N 99-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-241-Ն)

ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

 

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

«Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2009 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2009 թ.

փետրվարի 16-ի N 99-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-248-Ն) ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի
N 549-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2009 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 753 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան