ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2009 թվականի N 264-Ա
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ, Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՋԱՎԱԴՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին (համաձայնությամբ) 2009 թվականի մարտի 30-31-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երկրորդ նիստին մասնակցելու համար:
2. Տ. Դավթյանի և Ն. Երիցյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Տ. Դավթյանի, Ն. Երիցյանի և Ա. Ջավադյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|