ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2009 թվականի N 82-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 154-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 24-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 154-Ա որոշմամբ հաստատված իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ն. Դավիդյան» բառերը փոխարինել «Հ. Քուշկյան» բառերով.
2) «Լ. Յոլյան-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մանուկյան-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.
3) «Ա. Աղաբեկյան-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ավդալյան-ՀՀ պաշտպանության նախարարության սանիտարական հակահամաճարակային ծառայության պետ» բառերով.
4) «Հ. Վարյան-ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել
«Հ. Հունանյան-ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով.
5) «Գ. Խաչատրյան-ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Շաբոյան-ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 13 Երևան |
|