Գլխավոր տեղեկություն
Համար
N 222-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.05.15/9(965)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2009 թվականի N 222-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի մարտի 17-20-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը (բացառությամբ գիշերավարձի ծախսերի, որոնք կկատարվեն հրավիրող կողմի հաշվին) կատարել`

1) Ն. Երիցյանինը, Ս. Խաչատրյանինը, Ս. Կարայանինը, Լ. Ռուխկյանինը, Գ. Քոչարյանինը և Ա. Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շ. Քոչարյանինը և Ա. Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ռ. Հարությունյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Ա. Սարգսյանի, Ա. Հակոբյանի, Վ. Ղազարյանի, Է. Դիլանյանի, Վ. Ղազարյանի, Խ. Գևորգյանի, Զ. Անդրիասյանի, Ս. Մաթևոսյանի, Ա. Ղուկասյանի, Գ. Ղազարյանի, Է. Խառատյանի, Ա. Ավագյանի և Խ. Աթանեսյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 17

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մարտի 17-ի N 222-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-20-Ը ՄԻՆՍԿ (ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Երիցյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ հայ-բելառուսական միջկառավարական
հանձնաժողովի հայկական մասի նախագահ (պատվիրակության
ղեկավար)

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Լ. Ռուխկյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և
արդյունավետ շուկաների վարչության պետ (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար)

   

Ա. Աբրահամյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության
գլխավոր մասնագետ

   

Ա. Գրիգորյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար

   

Ա. Գրիգորյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական
հասարակության ձևավորման և էլեկտրոնային կառավարման
վարչության պետի պաշտոնակատար

   

Ռ. Հարությունյան

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Սարգսյան

- «ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի նախագահ
(համաձայնությամբ)

   

Ա. Հակոբյան

- «ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

   

Վ. Ղազարյան

- «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Դիլանյան

- «ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

   

Վ. Ղազարյան

- «ԱՐՓԻՄԵԴ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Խ. Գևորգյան

- «ՀԱԳԵՆԱՍ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Զ. Անդրիասյան

- «ԻՆՍԻ-ԳՀԿ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Մաթևոսյան

- «ԼԻԿՎՈՐ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)

   

Ա. Ղուկասյան

- «ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

   

Գ. Ղազարյան

- «ՍԻՓԱՆ ոչ ալկոհոլային խմիչքների ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Խառատյան

- «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Ավագյան

- «ԿՈՆՍԵՐ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

   

Խ. Աթանեսյան

- «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան