ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2009 թվականի N 72-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Թափոնների կառավարումը Երևանում» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունման, դրանց արդյունքների քննարկման և վերջնական փուլում աշխատանքների կատարման հայտերը ներկայացնելու գործընթացին աջակցելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ծրագրի իրականացման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 6 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. փետրվարի 6-ի N 72-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ս. Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Կ. Գևորգյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Կ. Աթոյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական |
Վ. Վարդանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ |
Գ. Բեգլարյան |
- Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավար |
Ա. Երիցյան |
- Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի ղեկավար |
Ա. Հարությունյան |
- Երևան քաղաքի Էրեբունի թաղային համայնքի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |