Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2009 թվականի N 118-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը սահմանելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` ոչ ուշ, քան Երևանի ավագանու առաջին ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

փետրվարի 19-ի N 118-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ. Արեյան

-

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

     

Ա. Մարկոսյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ

     

Ֆ. Բաշոյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

     

Ա. Գիլոյան

-

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

     

Ռ. Մելիքյան

-

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ

     

Ա. Կարապետյան

-

 ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետ

     

Գ. Մնացականյան

-

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ

     

Ա. Գրիգորյան

-

 ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

     

Գ. Հովհաննիսյան

-

 ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան