Գլխավոր տեղեկություն
Համար
N 199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2009-01.06.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.243
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2009 թվականի N 199-Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ֆիզիկական անձի իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու և գումարների վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը վճարվում է մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

2) սույն որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված գործարքների վրա, ովքեր ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնում, ավելացված արժեքի հարկի վճարումները կատարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձի վրա, որի նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, և որի կողմից իրականացված գործարքով չի գերազանցվել ավելացված արժեքի հարկի շեմը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներին ապահովում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և հաշվարկներ ներկայացնելու` օրենքով սահմանված պահանջներին վերաբերող իրազեկման նյութերով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներն ապահովում են իրազեկման նյութերն առուվաճառքի կամ գործարքների պետական գրանցման համար նախատեսված տարածքների տեսանելի վայրերում փակցնելը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

փետրվարի 19-ի N 199-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ` «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը կիրառվում է ֆիզիկական անձի իրականացրած գործարքն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքի մատակարարում համարվելու դեպքերում:

2. Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը որոշվում է օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան:

3. Ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է` ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության նկատմամբ կիրառելով հարկի 20 տոկոս դրույքաչափ (լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ` 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով):

4. Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի դրական տարբերությունը: Ապրանքի մատակարարում համարվող այն գործարքի մասով, որն իրականացրած ֆիզիկական անձի նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, և որի իրականացմամբ այդ շեմը գերազանցվել է, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է շեմը գերազանցող գումարի նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի այն մասի դրական տարբերությունը, որը համապատասխանում է գործարքի հարկվող շրջանառության մեջ դրա այն գումարի տեսակարար կշռին, որով գերազանցվել է ավելացված արժեքի հարկի շեմը: Շեմի գերազանցումից հետո իրականացված գործարքների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի դրական տարբերությունը:

5. Գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը կամ դրա մասը նվազեցվում է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարից, եթե ֆիզիկական անձն ավելացված արժեքի հարկի հաշվարկի հետ, օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, հարկային մարմին է ներկայացնում գույքի ձեռքբերման մասով ստացված հարկային հաշվի (հաշիվների) մասին տեղեկություններ:

6. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունեցող ֆիզիկական անձի կողմից իրականացված` ապրանքի մատակարարում համարվող գործարքի գծով հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ֆիզիկական անձը, օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, հարկային մարմին է ներկայացնում իր կողմից դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկություն:

7. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով, մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իր բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն է ներկայացնում ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

8. Ապրանքի մատակարարում համարվող գործարքներն օրենքով կամ միջազգային պայմանագրով` ավելացված արժեքի հարկով չհարկվելու (հարկից ազատվելու, հարկման օբյեկտ չհանդիսանալու կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ կիրառվելու) դեպքերում ֆիզիկական անձն այդ գործարքի մասով ավելացված արժեքի հարկը չի վճարում, սակայն պարտավոր է ներկայացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

9. Ֆիզիկական անձը ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկում սխալներ ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է ներկայացնել ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ:

10. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով ավելացված արժեքի հարկի գումարը վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Վճարումը կատարվում է ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվին:

11. Ֆիզիկական անձը վճարում կատարելու համար ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվի համարը պարզում է իր բնակության վայրի հարկային տեսչությունից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Ֆիզիկական անձի կողմից
(համապատասխան վանդակում նշել «X»)

Փաստաթղթի հերթական համարը ___

____________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

գործարքի իրականացման ժամանակաշրջանը

 

հաշվարկի
ճշգրտման
ժամանակաշրջանը

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (լրացվում է ՀՎՀՀ-ի առկայության դեպքում)

 
               
 

2. Գործարքի իրականացման (ճշգրտման) ժամանակաշրջանը

տարի

       

եռամսյակ

 

3. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

4. Սոցիալական քարտի համարը

                   

5. Գտնվելու (բնակության) վայրը

 

6. Տան հեռախոսի համարը

 

 

 

Ա. Հարկվող շրջանառությունը

Բ. Ավելացված արժեքի հարկի գումարը
(դրամ)

7. Ապրանքի մատակարարում համարվող գործարքի (գործարքների)

   

8. ԱԱՀ-ով չհարկվող (ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհանդիսացող, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող)

 

X

9. Գույքի ձեռքբերման համար վճարված

X

 

10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարը (7Բ-9Բ, «0» կամ բացասական թվի դեպքում լրացնել «0»)

 

 

Ֆիզիկական անձի ստորագրությունը, անունը, ազգանունը

_____________________________

_____________________________

_____ __________________ 20 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 199-Ն
09.04.2015, N 372-Ն 02.05.2015, N 199-Ն
08.05.2013, N 481-Ն 01.06.2013, N 199-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան