Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2009 թվականի N 347-Ա

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2009 թվականի մայիսի 6-8-ը` «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի կողմերի 4-րդ կոնֆերանսի և 2009 թվականի մայիսի 13-15-ը` քիմիական նյութերի կառավարման միջազգային կոնֆերանսի 2-րդ նստաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հավաքներին մասնակցելու նպատակով գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն):

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Ժնև գործուղումների հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին՝ գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 29

Երևան