ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2009 թվականի N 205-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 561-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 561-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը «Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 12 Երևան |