ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2009 թվականի N 162-Ա
Ա. ԳՈՅՈՒՆՅԱՆԻ` ՀԱԱԳԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հաագա քաղաքում կայանալիք դատախազների միջազգային ասոցիացիայի 9-րդ եվրոպական տարածաշրջանային «Հետամուտ լինել փողերին» (փողերի լվացում) թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետ Ա. Գոյունյանի` 2009 թվականի մարտի 11-14-ը Հաագա (Նիդերլանդների Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 3 Երևան |