«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1196-Ա
ԳԱՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գարիկ Էդվարդի Գալստյանին (ծնվ.` 1985 թ., քաղ. Գյումրի, Դեկաբրիստների փող., 24 տուն, 2009 թվականին ընդունվել է Փարիզի Դիդերո-Փարիզ 7 համալսարանը, որը հանդիսանում է աշխարհի առաջատար բուհերից մեկը և ունի բարձր վարկանիշ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը:
(1-ին կետը խմբ. 23.04.09 N 418-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.04.2009, N 418-Ա | 29.04.2009, N 1196-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|