Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2009-01.01.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հոդ.108
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.01.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009080

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունվարի 2009 թ.

թիվ 23-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 13-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 1-ի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի:

3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 3-ի:

4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 4-ի:

5. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության բովանդակությունը, տրամադրման ժամկետները և կարգը»՝ համաձայն Հավելված 5-ի:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. փետրվարի 4

ք. Երևան

 

Հավելված 1

 

Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի
թիվ 23-Ն որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը

 

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի մինչդատական և դատական քննության վերաբերյալ

 

(Սույն աղյուսակը լրացվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերով իրականացված համապատասխան գործողությունների մասով: Յուրաքանչյուր դեպքում պարտադիր լրացման է ենթակա քրեական գործի համարը, որի վերաբերյալ ներկայացվում են տեղեկությունները: Եթե սահմանված որևէ գործողություն չի իրականացվել համապատասխան ժամանակահատվածում, ապա տվյալ դաշտը չի լրացվում:)

 

1.Քրեական գործի համարը

 

2. Քրեական գործի հարուցման ամսաթիվը

 

3. Քրեական գործի նկարագրությունը

 

4. Քրեական հետապնդման դադարեցման (քրեական գործի կարճման) հիմքերը, իսկ դադարեցված լինելու դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը

 

5. Քրեական գործը դատական քննության փուլում գտնվելու հանգամանքը

 

6. Քրեական գործի կապակցությամբ դատավճիռ կայացված լինելու հանգամանքը, իսկ դատավճռի առկայության դեպքում՝ դրա բնույթը (արդարացման կամ մեղադրական) և մեղադրական դատավճռի դեպքում՝ սահմանված պատիժը` դատապարտված յուրաքանչյուր անձի համար)

 

           
           
           
           
           
           
           

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի
թիվ 23-Ն որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը

 

Հարուցված քրեական գործերի շրջանակներում նախաքննության ընթացքում կալանքի տակ դրված գույքի վերաբերյալ

(Սույն աղյուսակում լրացվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործի նախնական քննության շրջանակներում կալանքի տակ դրված գույքի արժեքը: Յուրաքանչյուր դեպքում պարտադիր լրացման է ենթակա քրեական գործի համարը, որի վերաբերյալ ներկայացվում են տեղեկությունները: Եթե սահմանված գործողությունները չեն իրականացվել համապատասխան ժամանակահատվածում, ապա տվյալ դաշտ(եր)ը չի լրացվում:)

 

1. Քրեական գործի համարը

 

2. Նախաքննության մարմնի որոշմամբ սահմանված կալանքի տակ դնելու գույքի արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով

 

3. Փաստացի կալանքի տակ դրված գույքի արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով և գույքը կալանքի տակ դնելու ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

Հավելված 3

 

Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի
թիվ 23-Ն որոշմամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը

 

Նախնական քննության ավարտից հետո դատարանի որոշմամբ կալանքի տակ դրված գույքի և դատավճռով բռնագրավված գույքի վերաբերյալ

(Սույն աղյուսակում լրացվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ կալանքի տակ դրված, փաստացի կալանքի տակ դրված գույքի արժեքը և դատավճռով սահմանված բռնագրավման ենթակա և փաստացի բռնագրավված գույքի արժեքը: Յուրաքանչյուր դեպքում պարտադիր լրացման է ենթակա քրեական գործի համարը, որի վերաբերյալ ներկայացվում են տեղեկությունները: Եթե սահմանված գործողությունները չեն իրականացվել համապատասխան ժամանակահատվածում, ապա տվյալ դաշտ(եր)ը չի լրացվում:)

 

1. Քրեական գործի համարը

 

2. Դատարանի որոշմամբ սահմանված
կալանքի տակ
դնելու գույքի արժեքը՝
Հայաստանի Հանրապետության դրամով

 

3. Փաստացի կալանքի տակ դրված գույքի արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով և գույքը կալանքի տակ դնելու ամսաթիվը

 

4. Դատավճռով սահմանված բռնագրավման ենթակա գույքի արժեքը՝
Հայաստանի Հանրապետության դրամով

 

5. Դատավճռով գույքի բռնագրավման դեպքում՝ բռնագրավված
գույքի արժեքը՝
Հայաստանի Հանրապետության դրամով և գույքը բռնագրավելու ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 4

 

Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի
թիվ 23-Ն որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևը

 

Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքերը և կիրառված պատասխանատվության միջոցները

(Սույն աղյուսակը լրացվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորվող (նշանակվող) հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքում պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված գործողությունների մասով: Յուրաքանչյուր դեպքում պարտադիր լրացման է ենթակա խախտման արձանագրության համարը, որի վերաբերյալ ներկայացվում են տեղեկությունները:)

 

1. Խախտման արձանա- գրության համարը

 

2. Խախտումը կատարելու ամսաթիվը

 

3. Խախտում թույլ տված հաշվետվություն տրամադրող անձի տեսակը (օրինակ՝ նոտար, խաղատուն, ռիելտորական գործունեություն իրականացնող անձ)

 

4. Խախտման նկարագրությունը
(«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի
մասին» ՀՀ օրենքի
կամ այդ ոլորտը կարգավորող այլ
իրավական ակտի
վկայակոչումը, որը խախտվել է)

 

5. Պատասխա-
նատվությունը
կիրառվել է սեփական նախա-ձեռնությամբ,
թե Ֆինանսական դիտարկումների կենտրոնի դիմումի հիման վրա

 

6. Կիրառված պատասխա- նատվության միջոցի տեսակը և չափը

 

7. Վարչական վարույթը կարճված կամ կասեցված լինելու դեպքում կարճման կամ կասեցման հիմքերը

 

 

 

 

 

 

 

 

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Հավելված 5

 

Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի
թիվ 23-Ն որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության բովանդակությունը, տրամադրման ժամկետները և կարգը

 

1. Հավելվածներ 1-ով, 2-ով և 3-ով սահմանված վիճակագրությունը տրամադրվում է կիսամյակային պարբերականությամբ՝ մինչև հունվարի 20-ը և հուլիսի 20-ը:

2. Հավելված 4-ով սահմանված վիճակագրությունը տրամադրվում է եռամսյակային պարբերականությամբ՝ մինչև ապրիլի 20-ը, հուլիսի 20-ը, հոկտեմբերի 20-ը, հունվարի 20-ը:

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հավելված 4-ով սահմանված վիճակագրությունը տրամադրում է նոտարների կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքում կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ:

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հավելված 4-ով սահմանված վիճակագրությունը տրամադրում է անհատ ձեռնարկատեր աուդիտորների և աուդիտորական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց և խաղատների, ներառյալ` ինտերնետ շահումով խաղ կազմակերպող անձանց կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքում կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Հավելված 4-ով սահմանված վիճակագրությունը տրամադրում է ռիելտորական գործունեություն իրականացնող անձանց կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքում կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ:

3. Հավելվածներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված վիճակագրության տրամադրումը սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարբերականությամբ պարտադիր է: Այն դեպքում, երբ սահմանված ժամանակահատվածում վիճակագրությամբ տրամադրման ենթակա տվյալներ չեն արձանագրվել, ապա վիճակագրական ձևերը լրացվում և տրամադրվում են համապատասխան դաշտերում դնելով զրոյական թվեր:

4. Հավելվածներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված վիճակագրությունը տրամադրվում է փաստաթղթային ձևով` «Ծառայողական օգտագործման համար» նշագրումով: