Basic information
Number
ՆԿ-53-Ն
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (05.05.2013-09.04.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.343
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
13.04.2013
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
13.04.2013
Effective date
05.05.2013
Interrupt date
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, հաշվի առնելով Հանրային խորհրդի անդամների լիազորությունների՝ 2013 թվականի հունիսի 2-ին դադարելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Հանրային խորհրդի կարգավիճակը սահմանվելու է օրենքով.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 1-ին հավելվածով հաստատված՝ Հանրային խորհրդի կանոնադրության՝

1) 26-րդ կետի «4 տարի» բառերը փոխարինել «4 տարի 6 ամիս» բառերով,

2) 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 13

Երևան

ՆԿ-53-Ն