Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2009 թվականի N 304-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կառավարման ոլորտում կարողությունների զարգացում, գնահատում» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները քննարկելու և միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ նոր առաջարկություններ մշակելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին իրենց մասնակցության վերաբերյալ համաձայնություն են տվել ԵԱՀԿ-ի երևանյան, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակները:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 16-ի N 304-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ(միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
   
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ
   
Թ. Ավետիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
   
Ա. Եղիազարյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադար-
ձության և հետազոտությունների վարչության պետ  
   
Ա. Հովհաննիսյան  - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  դատաիրավական բարեփոխումների վարչության պետ
   
Ե. Մկրտչյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության  ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ
   
Մ. Արաբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի  և վիզաների վարչության բաժնի պետ 
   
Կ. Ստեփանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ 
   
Ն. Ճնգրյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության  պետի տեղակալ (համաձայնությամբ) 
   
Ա. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ) 
   
Ա. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի  աշխատակազմի աշխատող (համաձայնությամբ) 
   
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
գործակալության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան