ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2009 թվականի N 34-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ և 8-րդ ենթակետերը`
1. Հաստատել Երկրաջերմային էներգետիկայի ծրագրի համար Գլոբալ բնապահպանական հիմնադրամ/Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 1.6 մլն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի բանակցությունների հայկական պատվիրակության հետևյալ կազմը`
Ա. Գալստյան | - | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ռ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ |
Մ. Թումասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Թ. Բաբայան | - | Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնoրեն |
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համապատասխան փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 26 Երևան |