Գլխավոր տեղեկություն
Համար
N 731
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.05.2009-23.09.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2020

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2000 թվականի N 731
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 28.09.05 N 2092-Ն)

 

Պետական գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ.

բ) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի (տարածքի), Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ:

(1-ին կետը խմբ. 28.09.05 N 2092-Ն, փոփ., լրաց. 09.04.09 N 349-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 3-րդ կետի «ա», «դ» ենթակետերը, 4-րդ և 5-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան