ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2012 թվականի N 93-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրների քննարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. փետրվարի 10 Երևան |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 10-ի N 93-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ս. Թադևոսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Ա. Կարապետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ) |
| Ս. Հարությունյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
| Կ. Մխոյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ |
| Լ. Քոսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ |
| Ս. Կամսարական | - Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշիության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ (համաձայնությամբ) |
| Է. Խաչիյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
| Գ. Ազիզյան | - «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
| Զ. Խլղաթյան | -«Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
| Մ. Մելքումյան | - «Հայնախագիծ» ԲԲԸ-ի Նոր շինարարական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
| Ռ. Ազարյան | - «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
| Թ. Մարգարյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
| Ա. Տեր-Մարտիրոսյան | - փորձագետ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ., լրաց. 27.07.12 N 687-Ա, փոփ. 03.04.13 N 245-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 03.04.2013, N 245-Ա | 04.04.2013, N 93-Ա | |
| 27.07.2012, N 687-Ա | 28.07.2012, N 93-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|