Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.25/16(682) Հոդ.283
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2009 թվականի N 255-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «Վանաձոր Թեսթ», «Կապան Թեսթ», «Գյումրի Թեսթ» և «Օկտան թեսթ» փակ բաժնետիրական ընկերությունները «Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» N 936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0129658)` գույքը (այդ թվում` Երևանի Արաբկիր թաղային համայնքի Վատուտինի փողոցի 31ա հասցեում գտնվող «Օկտան թեսթ» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում «Օկտան փոկ» ՊՓԲԸ) կողմից օգտագործվող 145,75 քառ. մետր մակերեսով շենքը, 1046,1 քառ. մետր մակերեսով շինությունները և 0,4 հեկտար հողամասը) ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:».

2) որոշման 2-րդ կետում «կետում» բառը փոխարինել «և 1.1-ին կետերում» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպման գործընթացի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում ապահովել վերակազմակերպման արդյունքում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցվող անշարժ գույքի (այդ թվում` Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի N 68 հասցեում գտնվող` «Գյումրի Թեսթ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0109729) 1554,14 քառ. մետր մակերեսով շենքի, 130,89 քառ. մետր մակերեսով շինությունների և 0,182925 հեկտար հողամասի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու N 94 հասցեում գտնվող` «Վանաձոր Թեսթ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1741557) 956,33 քառ. մետր մակերեսով շենքի, 479,1 քառ. մետր շինությունների և 0,336 հեկտար հողամասի) պետական գրանցման գործընթացը` հիմք ընդունելով վերակազմակերպված կազմակերպությունների անվամբ ձևակերպված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներում նշված շենքերի, շինությունների և հողատարածքների հատակագծերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մարտի 18
Երևան