ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2009 թվականի N 38-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղերի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 1,61 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագրերը` 004-013 և 004-014) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով, իսկ այդ հողամասի վրա գտնվող «ժողովրդական տուն» շինությունն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ու շինության նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ կնքել նշված հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման և շինության նվիրատվության պայմանագրեր:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի և շինության նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և նվիրատվության պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 16 Երևան |