040.0277.06.05.98 |
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1998 թվականի N 277
քաղ. Երևան
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» ենթակետին, 18, 241 և 26 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը լրաց. 03.04.03 N 579-Ն)
1. Հաստատել ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 25-ի «Աշխատավորական կոլեկտիվներին «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 197 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցումը պետական գույքի վարձակալին, աշխատավորական կոլեկտիվին, ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին) կամ հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է:
(1-ին կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
I. Պետական գույքի մասնավորեցումը վարձակալին ուղղակի վաճառքի ձԵՎով
2. Պետական գույքը վարձակալներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն)» ներկայացված հայտը (NN 1, 2, 3 ձևերը կցվում են):
(2-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
3. Հայտը վարչություն է ներկայացնում վարձակալը կամ սահմանված կարգով նրա կողմից լիազորված անձը:
(3-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
4. Հայտի ձևը, ինչպես նաև մասնավորեցման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը լրացնում և ստորագրում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը (եթե հայտատուն ունի կնիք, ապա նաև կնքում է):
5. Հայտին կցվում են`
ա) հիմնադիր փաստաթղթերի պատճենը.
բ) վարձակալության տրամադրելու մասին վերադաս մարմնի թույլտվության պատճենը.
գ) վարձակալության պայմանագրի պատճենը:
6. Վարչությունը 2-ամսյա ժամկետում քննարկում է ներկայացված հայտը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում հայտ ներկայացնող անձանց:
(6-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
7. Հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում վարչությունն ապահովում է օբյեկտի գնահատումը:
(7-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
8. Օբյեկտը գնահատելուց հետո վարչությունը կազմում է վարձակալված գույքի մասնավորեցման մասին որոշման նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(8-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է մասնավորապես բովանդակի գնորդի անունը կամ անվանումը, մասնավորեցվող պետական գույքի գինը, վճարման ժամկետները և վճարման առանձնահատկությունները:
10. Վարձակալին վարձակալված գույքը գնելու թույլտվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վարչությունը 15-օրյա ժամկետում օբյեկտը գրավոր առաջարկում է վարձակալին (N 4 ձևը կցվում է):
(10-րդ կետը փոփ. 09.06.01 N 516, 03.04.03 N 579-Ն)
11. Առաջարկը գրանցվում է վարչության համապատասխան մատյանում, իսկ վարձակալն առաջարկի երկրորդ օրինակի վրա ստացման մասին կատարում է գրառում և ստորագրում այն:
(11-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
12. Առաջարկն ստանալուց հրաժարվելու դեպքում վարչությունը դրա մասին կազմում է համապատասխան արձանագրություն:
(12-րդ կետը փոփ. 09.06.01 N 516, 03.04.03 N 579-Ն)
13. Վարչությունից գրավոր առաջարկն ստանալուց հետո վարձակալը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում առաջարկում նշված գումարը վճարում է համապատասխան հաշվին և կնքում մասնավորեցման պայմանագիր:
(13-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
II. «Փոքր» օբյեկտների ուղղակի վաճառքը աշխատավորական կոլեկտիվներին
14. «Փոքր» օբյեկտի գնահատման համար անհրաժեշտ տվյալները համապատասխան վերադաս մարմնից ստանալուց հետո վարչությունն ապահովում է օբյեկտի չափագրումը և գնահատումը:
(14-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
15. Ելնելով չափագրման արդյունքներից` վարչությունը կազմում է «փոքր» մասնավորեցման օբյեկտը դրա աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին և «փոքր» օբյեկտը (որը նախատեսվում է մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին) աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին որոշումների նախագծերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(15-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
16. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, վարչությունը 15-օրյա ժամկետում համապատասխան որոշմամբ սահմանված գնով «փոքր» օբյեկտը գրավոր առաջարկում է (N 5 ձևը կցվում է) տվյալ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվին:
(16-րդ կետը փոփ. 09.06.01 N 516, 03.04.03 N 579-Ն)
17. Առաջարկը գրանցվում է վարչության համապատասխան մատյանում, իսկ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձը (մեկ աշխատող ունեցող «փոքր» օբյեկտի դեպքում` տվյալ աշխատողը) առաջարկի երկրորդ օրինակի վրա ստացման մասին կատարում է գրառում և ստորագրում այն:
(17-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
18. Առաջարկն ստանալուց հրաժարվելու դեպքում վարչությունը դրա մասին կազմում է համապատասխան արձանագրություն:
(18-րդ կետը փոփ. 09.06.01 N 516, 03.04.03 N 579-Ն)
19. Առաջարկն ստանալուց հետո «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձը հրավիրում է տվյալ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամների ժողով, որը պետք է որոշում կայացնի «փոքր» օբյեկտը նշված գնով գնելու կամ դրանից հրաժարվելու մասին:
20. Առաջարկը համարվում է ընդունված, եթե աշխատավորական կոլեկտիվի անդամների հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը համաձայնել է դառնալ սեփականատեր և օբյեկտը գնել առաջարկված գնով:
21. «փոքր» օբյեկտի գնման մասին որոշում ընդունելու դեպքում տվյալ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձը (մեկ աշխատող ունեցող «փոքր» օբյեկտի դեպքում` տվյալ աշխատողը) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետև` օրենք) համապատասխան հրավիրում է աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց ընդհանուր ժողով` առնվազն երեք օր առաջ գրավոր տեղյակ պահելով դրա հրավիրման տեղի, օրվա և ժամի մասին:
22. Ժողովը կայացնում է որոշում`
ա) օբյեկտի մասնավորեցման նպատակով տնտեսական ընկերակցություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետև` ՍՊԸ) ստեղծելու մասին.
բ) սահմանելով աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասի չափը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված «փոքր» օբյեկտի գինը:
23. Ժողովում որոշումներն ընդունվում են օրենքին համապատասխան:
24. Եթե ընդհանուր ժողովն ընդունում է որոշում տնտեսական ընկերակցություն կամ ՍՊԸ ստեղծելու մասին, ապա բաժնեմասերի բաշխումն աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև իրականացվում է օրենքին համապատասխան: Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ իրեն հասանելիք բաժնեմասի համաձայնությունը հաստատում է իր ստորագրությամբ, որի իսկությունը վավերացվում է նոտարական կարգով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա նրա բաժնեմասը բաշխվում է կոլեկտիվի մնացած անդամների միջև` հավասարաչափ:
25. Մեկ աշխատող ունեցող «փոքր» օբյեկտի համար աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ունեցող այլ անձանց բացակայության դեպքում տվյալ անձը գրանցվում է որպես անհատ ձեռներեց:
26. Մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվը պարտավոր է վարչության ներկայացրած առաջարկն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում կատարել սույն կարգի 19-րդ և 21-րդ կետերում նշված պահանջները և վարչություն ներկայացնել`
ա) ընդհանուր ժողովի արձանագրությունից քաղվածք` օբյեկտն առաջարկված գնով գնելու (N 6 ձևը կցվում է) և տնտեսական ընկերակցություն կամ ՍՊԸ ստեղծելու մասին (N 7 ձևը կցվում է).
բ) վճարման անդորրագիր` մուծված վարչության կողմից ներկայացված գրավոր առաջարկում նշված հաշվի համարին` օբյեկտի արժեքի 5 տոկոսի չափով.
գ) տեղեկանք աշխատավորական կոլեկտիվի անդամների հաստիքացուցակային կազմի մասին:
Մեկ աշխատող ունեցող «փոքր» օբյեկտի համար աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ունեցող այլ անձանց բացակայության դեպքում տվյալ անձը պարտավոր է վարչության կողմից ներկայացված գրավոր առաջարկն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում վարչություն ներկայացնել`
ա) համաձայնություն «փոքր» օբյեկտը գնելու վերաբերյալ (N 8 ձևը կցվում է).
բ) վճարման անդորրագիր` մուծված վարչության կողմից ներկայացված գրավոր առաջարկում նշված հաշվի համարին` օբյեկտի արժեքի 5 տոկոսի չափով:
(26-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
27. Սույն կարգի 26-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են առձեռն և ստացման օրը գրանցվում գրանցամատյանում ու ստորագրվում «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձի (մեկ աշխատող ունեցող «փոքր» օբյեկտի դեպքում` տվյալ աշխատողի) կողմից:
28. Նշված ժամկետում գրավոր համաձայնությունը չներկայացնելու և կանխավճարը չմուծելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից:
29. Մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվը (մեկ աշխատող ունեցող «փոքր» օբյեկտի համար տվյալ աշխատողը) պարտավոր է սույն կարգի 26-րդ կետում նշված փաստաթղթերը վարչություն ներկայացնելուց հետո 45-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերակցությունը, ՍՊԸ-ն (սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքում տվյալ անձը գրանցվում է որպես անհատ ձեռներեց) և գրանցման վկայականի պատճենը ներկայացնել վարչություն:
(29-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
30. Սույն կարգի 29-րդ կետում փաստաթղթերն ստանալու դեպքում վարչությունը պարտավոր է մեկօրյա ժամկետում տնտեսական ընկերակցությանը, ՍՊԸ-ին կամ անհատ ձեռներեցին տալ առաջին վճարումը կատարելու վերաբերյալ վճարման հանձնարարագիր (N 9 ձևը կցվում է):
(30-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
31. Վարչության կողմից վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո տնտեսական ընկերակցությունը, ՍՊԸ-ն կամ անհատ ձեռներեցը պարտավոր են ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում վարչության կողմից տրված հանձնարարագրում նշված գումարը վճարել համապատասխան հաշվին և վճարման անդորրագիրը ներկայացնել վարչություն:
(31-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
32. Տնտեսական ընկերակցությունը, ՍՊԸ-ն կամ անհատ ձեռներեցը վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո պարտավոր է 30-օրյա ժամկետում դիմել վարչություն` մասնավորեցման պայմանագիր կնքելու համար, իսկ վարչությունը պարտավոր է դիմելուց հետո 7-օրյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր և ապահովել օբյեկտի հանձնումը նոր սեփականատիրոջը:
(32-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
III. Պետական գույքի ուղղակի վաճառքը աշխատավորական կոլեկտիվին կամ ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին)
33. Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վարչությունը 15-օրյա ժամկետում պետական գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գնով առաջարկում է (N 10 ձևը կցվում է)`
պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման դեպքում` տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին.
ոչ պետական ընկերությունների մասնավորեցման դեպքում` այդ ընկերությունների ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին) կամ նրա (նրանց) կողմից լիազորված անձին:
(33-րդ կետը փոփ. 09.06.01 N 516, 03.04.03 N 579-Ն)
34. Առաջարկն ստանալուց հետո ընկերությունը (ձեռնարկությունը) 5-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարություն է տալիս մասնավորեցման նպատակով աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի հրավիրման օրվա, ժամի, տեղի և կոլեկտիվի անդամ համարվող անձանց գրանցման, իսկ ոչ պետական ընկերությունը` բաժնետերերի ժողովի հրավիրման օրվա, ժամի և տեղի մասին:
35. Մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարության հրապարակման օրվանից աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվում են:
36. Աշխատավորական կոլեկտիվի կամ բաժնետերերի ժողովը (այսուհետև` ժողով) պետք է կայանա սույն կարգի 35-րդ կետում նշված գրանցման ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:
37. Ժողովը`
որոշում է ընդունում պետական գույքն առաջարկված գնով գնելու մասին.
ընտրում է մինչև 5 անձից կազմված նախաձեռնող խումբ, որին իրավունք է տրվում կոլեկտիվը ներկայացնել պետական գույքը գնելու ժամանակ և, որի անդամներից մեկը ժողովի որոշմամբ նախագահում է այն,
կատարում է բաժնեմասերի (բաժնետոմսերի) բաշխում:
(37-րդ կետը խմբ. 03.04.03 N 579-Ն)
38. Առաջարկը համարվում է ընդունված, եթե կոլեկտիվի անդամների (սույն կարգի 35-րդ կետի համաձայն գրանցվածների) կամ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բաժնետերերի ձայների 50 տոկոսից ավելին համաձայնել է կատարել համապատասխան վճարումներ և պետական գույքը գնել առաջարկված գնով:
(38-րդ կետը լրաց. 06.08.01 N 705, 03.04.03 N 579-Ն)
39. Բաժնեմասերի (բաժնետոմսերի) բաշխումը ժողովին մասնակից աշխատավորական կոլեկտիվի անդամների (այդ թվում` այն անդամների, որոնց փոխարեն ժողովին ներկայացել է լիազորված անձը) միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների կողմից բաժնեմասեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով:
Իրենց հասանելիք բաժնեմասերից կամ դրանց մի մասից կոլեկտիվի անդամների հրաժարվելու դեպքում դրանք հավասարապես բաշխվում են լրացուցիչ բաժնետոմս (բաժնեմաս) գնելու ցանկություն ունեցող կոլեկտիվի անդամների միջև:
(39-րդ կետը խմբ. 03.04.03 N 579-Ն)
40. Բաժնեմասերի բաշխումը ոչ պետական բաժնետերերի միջև կատարվում է բաժնետերերի ժողովի կողմից:
41. Սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերում նախատեսված կարգով բաժնեմասերը (բաժնետոմսերը) բաշխելուց անմիջապես հետո կոլեկտիվի անդամները (ոչ պետական բաժնետերերը) կամ նրանց կողմից լիազորված անձինք ստորագրում են բաժնեմասերի (բաժնետոմսերի) բաշխումը հաստատող ցուցակները (N 11 ձևը կցվում է): Ցուցակներն ստորագրելուց հրաժարվող կոլեկտիվի անդամին (ոչ պետական բաժնետիրոջը) հասանելիք բաժնետոմսերը (բաժնեմասը) բաշխվում են սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերով սահմանված կարգով:
(41-րդ կետը խմբ. 03.04.03 N 579-Ն)
42. Ժողովի կայացման օրվանից հետո 3-օրյա ժամկետում`
պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները վարչություն են ներկայացնում`
ա) քաղվածք աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի արձանագրությունից (N 11 ձևը կցվում է).
բ) տեղեկանք աշխատավորական կոլեկտիվի անդամների հաստիքացուցակային կազմի վերաբերյալ (N 12 ձևը կցվում է).
գ) տեղեկանք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցած անձանց բաժնեմասերի վերաբերյալ (N 13 ձևը կցվում է).
դ) աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակը հաստատող տեղեկանքներ.
ոչ պետական ընկերությունները`
քաղվածք բաժնետերերի ժողովի արձանագրությունից (N 14 ձևը կցվում է):
(42-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
43. Վարչությունը սույն կարգի 42-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում տալիս է վճարման հանձնարարագիր (N 15 ձևը կցվում է):
(43-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
44. Աշխատավորական կոլեկտիվը կամ բաժնետերերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում հանձնարարագրում նշված գումարը վճարել համապատասխան հաշվին և վճարման անդորրագիրը ներկայացնել վարչություն:
(44-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
45. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բաժնետոմսերի կամ դրանց հավաստագրերի ձեռքբերումը և սույն կարգի 44-րդ կետում նշված վճարման անդորրագիրն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դրանք հանձնում ընկերության աշխատավորական կոլեկտիվի կամ ոչ պետական բաժնետերերի կողմից լիազորված անձին:
(45-րդ կետը փոփ. 03.04.03 N 579-Ն)
46. Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:
IV. Պետական գույքի ուղղակի վաճառքը նախօրոք հայտնի գնորդին
(IV բաժինը լրաց. 03.04.03 N 579-Ն)
47. Պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդին մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում վարչությունը գրավոր առաջարկ է տրամադրում նախօրոք հայտնի գնորդին (N 16 ձևը կցվում է):
48. Պետական գույքը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, աճուրդով, ուղղակի վաճառքի ձևով կամ մրցույթով մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ժամկետներում և կարգով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է այդ գույքի մասին հայտարարություն` ներառելով տեղեկություններ մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմանների վերաբերյալ:
49. Սույն կարգի 48-րդ կետում նշված դեպքում հայտարարության հրապարակման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել վարչություն` այդ գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար (N 17 ձևը կցվում է), ընդ որում, մրցույթով չմասնավորեցված գույքը գնելու համար դիմումներ կարող են ներկայացվել միայն այն դեպքում, եթե այդ գույքի` մրցույթով մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն արտահայտված են թվային մեծություններով:
50. Սույն կարգի 49-րդ կետում նշված ժամկետներում գույքը գնելու համար մեկ դիմում ստանալու դեպքում վարչությունը եռօրյա ժամկետում գույքն ուղղակի վաճառքի ձևով առաջարկում է այդ գույքը գնելու համար դիմում ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին` վերջինիս կողմից ներկայացված պայմաններով (N 18 ձևը կցվում է):
51. Դիմումում ներառված պայմանները պետք է առնվազն հավասար լինեն մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններին (հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը) հակառակ դեպքում դիմումը մերժվում է:
52. Սույն կարգի 49-րդ կետում նշված ժամկետում մեկից ավելի դիմումների առկայության դեպքում գույքը ենթակա է աճուրդով մասնավորեցման:
53. Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մեկնարկային գին ընդունելով մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված գույքի վաճառքի գինը (նվազագույն գինը)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը: Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, որը գույքի համար առաջարկում է առավել բարձր գին և պատրաստ է կատարել մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմանները (եթե այդպիսիք կան)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը: Աճուրդի հաղթողին եռօրյա ժամկետում տրվում է վճարման հանձնարարագիր, որում նշված գումարը պետք է մուծվի 15-օրյա ժամկետում:
54. Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը հավասար է դիմումի ստացման օրվա և սույն կարգի 48-րդ կետում նշված հայտարարության հրապարակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ հրապարակված ԱՄՆ-ի դոլարի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքների հարաբերությանը: Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը մեկից փոքր լինելու դեպքում ընդունվում է մեկ գործակիցը:
(54-րդ կետը փոփ. 08.11.07 N 1318-Ն)
55. Սույն կարգի 47-րդ և 50-րդ կետերում նշված դեպքերում գրավոր առաջարկն ստանալուց հետո եռօրյա ժամկետում (գրավոր առաջարկը փոստով առաքելու դեպքում` ոչ ուշ, քան առաքմանը հաջորդող 20-րդ օրը) նախօրոք հայտնի գնորդը պարտավոր է ներկայանալ վարչություն` վճարման հանձնարարագիր ստանալու համար:
56. Վարչությունը սույն կարգով սահմանված ժամկետներում նախօրոք հայտնի գնորդի ներկայանալուց հետո եռօրյա ժամկետում վերջինիս տալիս է վճարման հանձնարարագիր:
57. Սույն կարգի 47-րդ կետում նշված նախօրոք հայտնի գնորդը պարտավոր է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում կատարել վճարումները և վճարման անդորրագիրը ներկայացնել վարչություն:
58. Սույն կարգի 50-րդ կետում նշված նախօրոք հայտնի գնորդը պարտավոր է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կատարել վճարումները և վճարման անդորրագիրը ներկայացնել վարչություն:
59. Վճարման անդորրագիրը վարչություն ներկայացվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում վարչությունը գնորդի հետ կնքում է մասնավորեցման պայմանագիր:
(IV բաժինը լրաց. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 1
Հ Ա Յ Տ
վարձակալված պետական գույքի մասնավորեցման
1. Վարձակալի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը
_____________________________________________________________________________
2. Դիմող _____________________________________________________________________
(լիազորված անձի անունը, ազգանունը)
3. Դիմողի հասցեն ______________________________________________________________
(ինդեքսը, մարզը, քաղաքը, գյուղը, փողոցը, հեռախոսը, ֆաքսը)
________________________________________________________
4. Դիմողի անձնագրի տվյալները ____________________________________
_________________________________________________________
5. Խնդրում եմ ընդունել __________________________________________
(վարձակալի անվանումը)
կողմից ____________________________________________ հասցեում վարձակալած
_________________________________________________________
(գույքի, տարածքի անվանումը)
մասնավորեցման հայտը:
Դիմող __________________________ |
__________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
« ____» ______________________ 199 թ.
Ձև N 2
Վարձակալը ԵՎ վարձակալված պետական գույքի բնութագիրը
1. վարձակալված գույքի վարձակալի անվանումը ____________________________
2. Հասցեն ____________________________________________________
3. Գրանցման համարը _____________________________________________
4. Գրանցող մարմինը, գրանցման ամսաթիվը _______________________________
___________________________________________________________
5. Լիազորված անձը ______________________________________________
(անունը, ազգանունը)
6. Հեռախոսի համարը ______________________
7. Վարձակալի բանկային տվյալները _____________________________________
____________________________________________________________
8. Վարձակալված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը _________________
այդ թվում` ըստ խմբերի
շինություններ և կառույցներ ________________________________________
մեքենաներ և սարքավորումներ _______________________________________
տրանսպորտային միջոցներ __________________________________________
9. Տարածքի ընդհանուր մակերեսը _____________________________________
(քառ. մետր)
10. Զբաղեցրած հողատարածքը _______________________________________
(քառ. մետր)
11. Արտադրանքի (գործունեության) հիմնական տեսակները ____________________
_________________________________________________________
_________________________________________________________
12. Վարձատուն (պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման
մարմինը) ___________________________________________________
Տնօրեն _________________ |
___________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հաշվապահ ________________ |
___________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
« ____ » _________________ 199 թ.
Ձև N 3
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
______________________________________________________________________________________
(մարզը, քաղաքը, գյուղը)
199 թ._____________________________ - ին կայացած
______________________________________________________________________________________
փայատերերի ընդհանուր ժողովի արձանագրությունից
_____________________________________________________________________________________
փայատերերի ընդհանուր ժողովը որոշեց.
1. Դիմել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման վարչություն`
վարձակալված _________________________________________________ մասնավորեցնելու համար:
(գույքի, տարածքի անվանումը)
2. Լիազորել _____________________________________________________
(անունը, ազգանունը)
ընկերության (ձեռնարկության) անունից ներկայացնել հայտ և հանդես գալ մասնավորեցման ընթացքում:
Ժողովի նախագահ` _______________ |
_________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
|
Ժողովի քարտուղար` ______________ |
_____________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 4
Առաջարկություն վարձակալին
վարձակալված գույքի գնման վերաբերյալ
Համաձայն ՀՀ կառավարության 199 թ.________________ -ի N _________
որոշման, ՀՀ սեփականաշնորհման վարչությունը _____________________ _______________________________________________________________
(օբյեկտի անվանումը, հասցեն)
_____________________________________________ առաջարկում է վարձակալին:
(օբյեկտի արժեքը` տառերով և թվերով)
Առաջարկն ընդունելու դեպքում վարձակալը պարտավոր է մինչև 199 թ.
_______________________ «____» ՀՀ սեփականաշնորհման վարչություն
ներկայացնել _______________________ հաշվի համարին`_________________
(վճարի չափը տառերով)
գումարի չափով վճարման անդորրագիր:
Նախարար _______________ |
_________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«____» ______________________ 199 թ.
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 5
Առաջարկություն կոլեկտիվին օբյեկտի գնման վերաբերյալ
Համաձայն ՀՀ կառավարության 199 թ.________________ -ի N _________
որոշման, ՀՀ սեփականաշնորհման վարչությունը ______________________
____________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը, հասցեն)
________________________________________________________ առաջարկում է կոլեկտիվին:
(օբյեկտի արժեքը` տառերով և թվերով)
Առաջարկն ընդունելու դեպքում կոլեկտիվը պարտավոր է մինչև
199 թ. _______________________ ____
1. ՀՀ սեփականաշնորհման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) քաղվածք օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի հաստիքացուցակային կազմում ընդգրկված աշխատողների ժողովի արձանագրությունից տվյալ օբյեկտը առաջարկված արժեքով գնելու մասին.
բ) քաղվածք աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի («Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան` աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցությամբ) արձանագրությունից տնտեսական ընկերակցություն (ՍՊԸ) ստեղծելու մասին:
գ) տեղեկանք աշխատավորական կոլեկտիվի հաստիքացուցակային կազմի մասին:
2. Մուծել կանխավճար ______________ չափով ______________ հաշվին և
ներկայացնել վճարման անդորրագիրը:
Նախարար _______________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«____» ______________________ 199 թ.
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 6
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք*
________________ աշխատավորական կոլեկտիվի հաստիքացուցակային կազմում
(օբյեկտի անվանումը)
ընդգրկված անդամների ժողովի N ______ արձանագրությունից` կայացած
199 թ.________ -ին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____________ աշխատավորական կոլեկտիվի հաստիքացուցակային կազմում
(օբյեկտի անվանումը)
ընդգրկված անդամների «__» _____ 199 թ. կայացած ժողովը,
հաստիքացուցակային կազմի __________________ |
աշխատողից ____________________ -ի |
(կազմի թիվը) |
(մասնակիցների թիվը) |
մասնակցությամբ, քննարկելով ՀՀ սեփականաշնորհման վարչության
«____» __________ 199 թ. ներկայացրած առաջարկն օբյեկտը
_______________________________________________________________________
(օբյեկտի գինը` տառերով և թվերով)
արժեքով գնելու մասին քվեարկության արդյունքների հիման վրա
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Համաձայնել (չհամաձայնել) օբյեկտը գնել ՀՀ սեփականաշնորհման
վարչության կողմից առաջարկված __________________________________ արժեքով:
(օբյեկտի գինը` տառերով և թվերով)
Քվեարկել են`
կողմ`________ դեմ` __________ ձեռնպահ`________
2**. Օբյեկտի մասնավորեցման նպատակով տնտեսական ընկերակցություն կամ ՍՊԸ ստեղծելու կապակցությամբ «___» _______ 199 թ. ժամը ____ -ին հրավիրել աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողով` ընդգրկելով որպես աշխատավորական կոլեկտիվի անդամ գրանցված անձանց` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
Ժողովի նախագահ` ___________________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ժողովի քարտուղար` _____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_________
* Կազմվում է երկու և ավելի աշխատող ունեցող օբյեկտի համար:
** 2-րդ կետը լրացվում է այդ դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի հաստիքացուցակային կազմի 50 տոկոսից ավելին համաձայնել են օբյեկտը գնել առաջարկված գնով:
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 7
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
________________________ աշխատավորական կոլեկտիվի
(օբյեկտի անվանումը)
ընդհանուր ժողովի N ____ արձանագրությունից` կայացած 199 թ.___
______________ -ին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_________________ աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը,
(օբյեկտի անվանումը)
որին մասնակցել է տվյալ պահին ձեռնարկությունում աշխատողներից _______- ը,
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին
համապատասխան` որպես աշխատավորական կոլեկտիվի անդամ ___________
գրանցվածներից* _________ -ը` քննարկելով օբյեկտի մասնավորեցման հարցը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Ստեղծել _____________________________________________________________ տնտեսական
(ընկերակցության (ՍՊԸ-ի) անվանումը)
ընկերակցությունը (կամ ՍՊԸ-ն):
2**. Սահմանել ստեղծվող տնտեսական ընկերակցության կամ ՍՊԸ-ի անդամներին
հասանելիք հետևյալ բաժնեմասերը`
1. _____________________________ |
_______________ | __________ |
(անունը, ազգանունը, |
(բաժնեմասը` արտահայտված տոկոսներով) |
(ստորագրությունը) |
2. ______________________________________________________________________
3. ________________________________________________________________________
_________________________________________________________________________
3. Մուծել կանխավճար` օբյեկտի արժեքի 5 տոկոսի չափով _____________________
(գումարը` տառերով և թվերով)
________________________հաշվին:
4. Գրանցել _____________________________
(ընկերակցության կամ (ՍՊԸ-ի) անվանումը)
ընկերությունը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Ժողովի նախագահ` ________________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ժողովի քարտուղար` ______________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
« ____» ______________________ 199 թ.
_________
* Որպես աշխատավորական կոլեկտիվի անդամ գրանցված անձինք պարտավոր են ներկայացնել գրանցման մասին համապատասխան տեղեկանք, որը կցվում է սույն որոշմանը:
** Սույն կետում ստորագրությունների իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:
Ձև N 8
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն*
1. Ես` _____________________________________________________________________________
(մասնավորեցվող օբյեկտի աշխատողի անունը, ազգանունը)
անձնագիր` սերիա __________ N ________տրված ___________
համաձայն եմ գնել ՀՀ սեփականաշնորհման վարչության կողմից
առաջարկված _________________________________________________________ արժեքով օբյեկտը:
(գինը` տառերով և թվերով)
2. Այդ նպատակով պարտավորվում եմ հրավիրել ժողով` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցությամբ:
3. Սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված անձանց բացակայության կամ ժողովին չներկայանալու դեպքում պարտավորվում եմ`
ա) գրանցվել որպես անհատ ձեռներեց.
բ) մուծել կանխավճար` ՀՀ սեփականաշնորհման վարչության կողմից ներկայացված առաջարկում նշված չափով`
____________________ հաշվին:
(գումարը` տառերով և թվերով)
___________ |
___________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
«____» ______________________ 199 թ.
_________
* Ներկայացվում է մեկ աշխատող ունեցող «փոքր» օբյեկտի մասնավորեցման դեպքում:
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 9
Վճարման հանձնարարագիր
____________________________________________________________
(օբյեկտի անվանումը, հասցեն)
աշխատավորական կոլեկտիվը պարտավոր է.
1. Մինչև 199 թ. ________________________________ «____» ՀՀ սեփականաշնորհման
վարչություն ներկայացնել ________________________________ հաշվի համարին
___________________________________________________________ գումարի չափով
(վճարի չափը տառերով)
վճարման անդորրագիր:
2. Տնտեսական ընկերակցության կամ ՍՊԸ-ի կողմից լիազորված անձը, անհատ ձեռներեցը (լիազորված անձը) պարտավոր է անդորրագիրը ներկայացնելու օրվանից 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման վարչության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
Նախարար _______________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
« ____» ______________________ 199 թ.
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 10
Առաջարկություն աշխատավորական կոլեկտիվին` օբյեկտի գնման վերաբերյալ
Համաձայն ՀՀ կառավարության 199 թ.________________ -ի N ___________________
որոշման, ՀՀ սեփականաշնորհման վարչությունը ___________________________
______________________________________________________________________ -ի
(օբյեկտի հասցեն և անվանումը)
պետական բաժնեմասը _________________________________________________առաջարկում է
(օբյեկտի գինը` տառերով և թվերով)
աշխատավորական կոլեկտիվին կամ ոչ պետական բաժնետերերին:
Նախարար _______________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
« ____» ______________________ 199 թ.
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 11
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
_____________________________ աշխատավորական կոլեկտիվի
(ընկերության (ձեռնարկության) անվանումը)
անդամ համարվող անձանց ընդհանուր ժողովի N ______ արձանագրությունից`
կայացած 199 թ._________ -ին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________ աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվողների
(օբյեկտի անվանումը)
ընդհանուր ժողովը, որին մասնակցել է տվյալ պահին ձեռնարկությունում
աշխատողներից _________- ը, «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան` որպես
աշխատավորական կոլեկտիվի անդամ __________ գրանցվածներից
_________ -ը` քննարկելով օբյեկտի մասնավորեցման հարցը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1*. Համաձայնել օբյեկտը գնել ՀՀ սեփականաշնորհման վարչության
կողմից առաջարկված __________________________ գնով:
(գինը` տառերով և թվերով)
2. Սահմանել փակ բաժնետիրական ընկերության անդամներին հասանելիք
հետևյալ բաժնեմասերը (ցուցակը կցվում է):
3. Ընտրել _____ անձից կազմված նախաձեռնող խումբ` հետևյալ կազմով`
_____________________________________________________________
_____________________________________________________________
4. Վերագրանցել _______________________________________________
(փակ բաժնետիրական ընկերության անվանումը)
ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Քվեարկել են`
կողմ`_______ դեմ` _________ ձեռնպահ` ______
Ժողովի նախագահ` _____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ժողովի քարտուղար` ____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
« ____» ______________________ 199 թ.
__________
* Առաջարկը համարվում է ընդունված, եթե աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվողների 50 տոկոսից ավելին համաձայնել է օբյեկտը գնել առաջարկված գնով:
Ց ՈՒ Ց Ա Կ
փակ բաժնետիրական ընկերության անդամներին հասանելիք բաժնեմասերԻ
1. _________________ |
___________________ |
__________ |
(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) |
(բաժնեմասը` |
(ստորագրությունը) |
2. ___________________________________
3. ___________________________________
4. ___________________________________
5. ___________________________________
6. ___________________________________
7. ___________________________________
8. ___________________________________
9. ___________________________________
10. __________________________________
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 12
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
____________________________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) անվանումը, հասցեն)
աշխատավորական կոլեկտիվի անդամների հաստիքացուցակային կազմի վերաբերյալ
NN ը/կ |
Ազգանունը, անունը | Զբաղեցրած պաշտոնը |
Աշխատանքի ընդունվելու տարեթիվը և հրամանի համարը |
Անձնագրային տվյալները (սերիան, համարը) |
1 | 2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը |
Կ.Տ. | Տնօրեն ____________________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Կադրերի բաժնի վարիչ _______________ | ________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«____» ______________________ 199 թ.
Ձև N 13
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
__________________________ գույքի մասնակի անհատույց
(ձեռնարկության անվանումը)
սեփականաշնորհմանը մասնակցած անձանց բաժնեմասերի վերաբերյալ
NN ը/կ |
Ազգանունը, անունը, անձնագրային տվյալները |
Բաժնեմասը` արտոնագրված տոկոսով |
1 |
2 |
3 |
|
Տնօրեն ____________________________ | _____________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Գլխ. հաշվապահ_____________________ | _____________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
« ____» ___________________ 199 թ.
Ձև N 14
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
___________________ բաժնետերերի ժողովի N ______
(ընկերության անվանումը)
արձանագրությունից` կայացած 199 թ.________ -ին:
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________________ բաժնետերերի ժողովը,
(ընկերության անվանումը)
որին մասնակցել է _______ անձ` քննարկելով ընկերության պետական բաժնեմասի
մասնավորեցման հարցը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Համաձայնել ընկերության պետական բաժնեմասը գնել ՀՀ սեփականաշնորհման
վարչության կողմից առաջարկված _______________________ գնով:
(գինը` տառերով և թվերով)
2. Սահմանել բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին հասանելիք
հետևյալ բաժնեմասերը (ցուցակը կցվում է):
Քվեարկել են`
կողմ`_________ դեմ` _________ ձեռնպահ` _______
Ժողովի նախագահ` _______________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ժողովի քարտուղար` _____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«____» ______________________ 199 թ.
Ց ՈՒ Ց Ա Կ
բաց բաժնետիրական ընկերության ԲԱԺՆԵՏերԵՐին հասանելիք բաժնեմասերԻ
1. _______________ |
__________________ |
__________ |
(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) |
(բաժնեմասը` |
(ստորագրությունը) |
2. ___________________________________
3. ___________________________________
4. ___________________________________
5. ___________________________________
6. ___________________________________
7. ___________________________________
8. ___________________________________
9. ___________________________________
10. __________________________________
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև N 15
Վճարման հանձնարարագիր
_____________________________________________________________________
(ընկերության անվանումը, հասցեն)
կոլեկտիվը (բաժնետերերը) պարտավոր է (են).
մինչև 199 թ. _______________________ «____» ՀՀ սեփականաշնորհման
վարչություն ներկայացնել _______________________ հաշվի համարին`
____________________________________________________________ գումարի չափով
(վճարի չափը` տառերով)
վճարման անդորրագիր:
Նախարար _______________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«____» ______________________ 199 թ.
(Ձևը փոփ. 03.04.03 N 579-Ն)
Ձև 16
_________________________ |
Գ ր ա վ ո ր ա ռ ա ջ ա ր կ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության _____ թ. N _____ որոշումը (կետ ____)` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը __________________
(մասնավորեցվող գույքի անվանումը)
_______________________դրամ գումարով, ուղղակի վաճառքի ձևով առաջարկում է Ձեզ:
Դուք պարտավոր եք մինչև _____ թ. ___________-ը ներկայանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վճարման հանձնարարագիր ստանալու համար, և վճարման հանձնարարագրում նշված ժամկետում վճարել համապատասխան գումարը:
Նշված ժամկետում չներկայանալու (վճարման հանձնարարագիր չստանալու), ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:
____________
(ստորագրությունը)
(Ձևը լրաց. 03.04.03 N 579-Ն)
Ձև 17
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետ
պրն Դ. Վարդանյանին
Դ ի մ ու մ
Խնդրում եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել _______________
_____________________________________________________________
(գույքի անվանումը և այն նկարագրող այլ տեղեկությունները)
Ծանոթ եմ մասնավորեցման կարգին և գույքի մասին տեղեկատվությանը (գույքի վիճակին):
Պատրաստ եմ__________________________________________________
_____________________________________________________________
(նշվում է դիմորդի առաջարկը, որը պետք է առնվազն հավասար լինի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ
սահմանված պայմաններին` հաշվի առնելով նաև ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի ինդեքսը)
Դիմող ____________________ |
(Ձևը լրաց. 03.04.03 N 579-Ն)
Ձև 18
_________________________ |
Գ ր ա վ ո ր ա ռ ա ջ ա ր կ
Ուսումնասիրելով Ձեր կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացված դիմումը (մուտքի համարը` _____)` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը __________________________________
(մասնավորեցվող գույքի անվանումը)
_____________________________________________________դրամով,
(նշվում է գույքի գինը և ՀՀ դրամի ու ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխությունից առաջացած գումարը)
ուղղակի վաճառքի ձևով առաջարկում է Ձեզ:
Դուք պարտավոր եք`
● մինչև _____ թ. ____________-ը ներկայանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վճարման հանձնարարագիր ստանալու համար և վճարման հանձնարարագրում նշված ժամկետում վճարել համապատասխան գումարը.
● ________________________________________________________
(նշվում են այն պայմանները, որոնք նախատեսված են մասնավորեցման մասին ՀՀ կառավարության վերջին
որոշմամբ,
եթե այդպիսիք կան)
Նշված ժամկետում չներկայանալու (վճարման հանձնարարագիր չստանալու), ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:
____________
(ստորագրությունը)
(Ձևը լրաց. 03.04.03 N 579-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 277 | |
08.11.2007, N 1318-Ն | 08.12.2007, N 277 | |
03.04.2003, N 579-Ն | 21.06.2003, N 277 | |
06.08.2001, N 705 | 06.08.2001, N 277 | |
09.06.2001, N 516 | 28.06.2001, N 277 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|