ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2000 թվականի N 44
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765ուղղ. որոշման 4-րդ կետին համապատասխան`
Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը (կցվում են):
|
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Կանոնադրությունն ուժը կորցրել է 26.09.03 N 456-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Կանոնադրությունը փոփ. 23.06.00 N 390, ուժը կորցրել է 14.12.04 N 836-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ բնական պաշարների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Վերնագիրը լրաց. 13.11.08 N 910-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն:
(1-ին կետը լրաց. 13.11.08 N 910-Ն)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարկատու և դրամաշնորհ հատկացնող երկրի (կազմակերպության) միջև ստորագրված համաձայնագրով (կամ հուշագրով) և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի (այսուհետև` ծրագիր) կառավարման խորհուրդ:
(4-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը տրամադրված վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման կառավարումն է:
(5-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն)
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) և փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի (ընկերության) մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների ձեռքբերման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների հաստատումը` բացառությամբ մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ ներքին մրցույթների.
է) ծրագրի շրջանակներում տնտեսական միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի (ընկերության) կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից ու բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
(7-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն)
8. ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի (ընկերության) կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցույթային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարն է:
(24-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն)
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատու պաշտոնյաները` 6 մարդ (այդ թվում` նախագահը)` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ, ԾԻԳ-երի (ընկերությունների) տնօրենները, ծրագրեր իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարները, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից` համապատասխան նախարարի ներկայացմամբ:
(26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, լրաց. 13.11.08 N 910-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
31. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
32. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
34. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
35. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագրի վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և նշված ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» վարկային ծրագրի (այսուհետև` ծրագիր) իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրերն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրի շրջանակներում տնտեսական միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են համապատասխան խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերները, ներկայացված մրցույթի առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն է (այսուհետև` նախարար):
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնյաները և (կամ) նախարարությանը ենթակա ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և նախարարությունից: (26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, 12.08.08 N 607-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է նախարարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի
(Վերնագիրը խմբ. 29.03.01 N 240)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն: (1-ին կետը փոփ. 29.03.01 N 240)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) միջև կնքված «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ: (2-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
3. Խորհրդի և նշված ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ: (3-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհուրդ: (4-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» վարկային և դրամաշնորհային ծրագրի (այսուհետև` ծրագիր) իրականացման կառավարումն է: (5-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրերն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեների քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեներին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրի իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցից և բյուջեներից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
(7-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով: (8-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են: (10-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ: (11-րդ կետը փոփ. 29.03.01 N 240)
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են համապատասխան խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերները, ներկայացված մրցույթի առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն է (այսուհետև` նախարար):
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնյաները և (կամ) նախարարությանը ենթակա ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից: (26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, 12.08.08 N 607-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է նախարարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Ծրագրերի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Վերնագիրը փոփ. 23.06.00 N 390)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային մայրուղիների վերականգնման ու տրանսպորտային ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն: (1-ին կետը փոփ. 23.06.00 N 390)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային բանկի միջև 1995 թվականի հոկտեմբերի 2-ին և 1997 թվականի հուլիսի 17-ին ստորագրված ծրագրերի համաձայնագրերով, մի շարք հուշագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրերի վարկային համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային մայրուղիների վերականգնման ու տրանսպորտային ծրագրերի կառավարման խորհուրդ: (4-րդ կետը փոփ. 23.06.00 N 390)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Համաշխարհային բանկի և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված Հայաստանի Հանրապետության մայրուղիների վերականգնման ու տրանսպորտային վարկային և դրամաշնորհային ծրագրերի (այսուհետև` ծրագիր) իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրերի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրի շրջանակներում տնտեսական միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում` հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, ինչպես նաև արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը: (7-րդ կետը փոփ. 23.06.00 N 390)
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստին: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Խորհրդի յուրաքանչյուր նիստն սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարն է (այսուհետև` նախարար):
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատու պաշտոնյաները և (կամ) նախարարությանը ենթակա` ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից: (26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, 12.08.08 N 607-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է նախարարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ», «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ-2», «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ», «ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»,«Վիճակագրական համակարգի ամրապնդում» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Վերնագիրը փոփ. 23.06.00 N 390, լրաց. 23.08.00 N 564, փոփ. 12.08.08 N 607-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն: (1-ին կետը փոփ. 23.06.00 N 390, լրաց. 23.08.00 N 564, փոփ. 12.08.08 N 607-Ն)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային բանկի միջև ստորագրված 1996 թվականի մարտի 4-ի («Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն»), 1997 թվականի սեպտեմբերի 2-ի («Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2»), 1997 թվականի հունվարի 13-ի («Ձեռնարկությունների զարգացում») վարկային և 1998 թվականի սեպտեմբերի 22-ի («Մասնավոր ոլորտի զարգացում») և 2000 թվականի ապրիլի 19-ի («Վիճակագրական համակարգի ամրապնդում») դրամաշնորհային համաձայնագրերով ու սույն կանոնադրությամբ: (2-րդ կետը լրաց. 23.08.00 N 564)
3. Խորհրդի և նշված ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրերի վարկային համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհուրդ:
(4-րդ կետը լրաց. 23.08.00 N 564)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» վարկային և դրամաշնորհային ծրագրերի (այսուհետև` ծրագիր) իրականացման կառավարումն է: (5-րդ կետը լրաց. 23.08.00 N 564)
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ծրագիր իրականացնող հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից ու բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` ներկայացնելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստին: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է:
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 10-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` պատասխանատու պաշտոնյաները և (կամ) նախարարությանը ենթակա ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունից: (26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, փոփ., լրաց. 08.10.01 N 716, փոփ. 12.08.08 N 607-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և նշված ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Անշարժ գույքի գրանցում» վարկային ծրագրի (այսուհետև` ծրագիր) իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, վարկատու կազմակերպության հետ այդ փոփոխությունները համաձայնեցնելը, կատարված է և համաձայնեցված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի իրականացման ընթացքում դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) ԾԻԳ-ի մշակած` ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված` ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը, բացառությամբ մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի մրցույթների, որոնց ուղղակի որոշման իրավասությունը տրված է ծրագիրն իրականացնող կազմակերպությանը.
է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, ինչպես նաև արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստին: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն է:
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից: (26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, 12.08.08 N 607-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր անմիջական վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԱՅԻՆ կառավարՄան նԱԽԱրԱՐՈՒԹՅԱՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Վերնագիրը փոփ. 14.12.01 N 871, 16.08.06 N 625-Ն, 26.01.08 N 20-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն:
(1-ին կետը փոփ. 14.12.01 N 871, 16.08.06 N 625-Ն, 26.01.08 N 20-Ն)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի ապրիլի 15-ին ստորագրված և հուլիսի 8-ին վավերացված «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (4038-AM), Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված և հոկտեմբերի 4-ին վավերացված «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» վարկային համաձայնագրով, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրով, 2003 թվականի մարտի 27-ին ստորագրված` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով (NTF051373), սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
(2-րդ կետը փոփ. 16.08.06 N 625-Ն, լրաց. 26.01.08 N 20-Ն)
3. Խորհրդի և նշված ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով, ծրագրի իրականացման պլանով, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրով և սույն կանոնադրությամբ:
(3-րդ կետը լրաց. 16.08.06 N 625-Ն)
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհուրդ:
(4-րդ կետը փոփ. 14.12.01 N 871, 16.08.06 N 625-Ն, 26.01.08 N 20-Ն)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաuտանի Հանրապետությանը Համաշխարհային բանկի կողմից տրամադրված Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրի, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման դրամաշնորհային ծրագրի և այլ ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) իրականացման կառավարումն է:
(5-րդ կետը խմբ. 16.08.06 N 625-Ն)
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկ (այսուհետ` ՀԶԾԳ)-ի կողմից առաջարկվող փոփոխությունների հաստատումը` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ՀԶԾԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի շրջանակներում ենթածրագրերի կամ այլ ծրագրերի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո «ՀԶԾԳ-ի» և (կամ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերը և այլ գույքը վարձակալած «Երևան-Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` օպերատոր) մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով տարեկան հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող` 200 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը գերազանցող մրցույթների արդյունքների հաստատումը.
է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ՀԶԾԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը, պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը և Հայաստանի Հանրապետության կառավարություն արդյունքների մասին զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո արդյունքներն ամփոփելը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ծրագրի արդյունքների մասին զեկուցագիր ներկայացնելը:
(7-րդ կետը խմբ., լրաց. 12.11.01 N 798, փոփ., խմբ. 16.08.06 N 625-Ն)
8. ՀԶԾԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
(8-րդ կետը փոփ. 16.08.06 N 625-Ն)
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ՀԶԾԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
(9-րդ կետը փոփ. 16.08.06 N 625-Ն)
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի ու հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ՀԶԾԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
Խորհրդի նիստերն արձանագրվում են:
(10-րդ կետը փոփ. 12.11.01 N 798, 16.08.06 N 625-Ն)
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ՀԶԾԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
(11-րդ կետը փոփ. 16.08.06 N 625-Ն)
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի (նախագահողի) ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստին: ՀԶԾԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
(15-րդ կետը փոփ. 16.08.06 N 625-Ն)
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Խորհրդի հաստատմանն է ներկայացվում 200 հազ. ԱՄՆ-ի դոլարը գերազանցող մրցույթների արդյունքները (մրցութային առաջարկների գնահատման զեկույցը, օպերատորի գնումների հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը):
(20-րդ կետը խմբ. 12.11.01 N 798, փոփ. 16.08.06 N 625-Ն)
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն է:
(24-րդ կետը փոփ. 14.12.01 N 871, 16.08.06 N 625-Ն)
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի նախագահը, ՀԶԾԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Երևանի քաղաքապետարանից, Հայաuտանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից և օպերատորից:
(26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, խմբ. 14.12.01 N 871, 16.08.06 N 625-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:
(29-րդ կետը փոփ. 14.12.01 N 871, 16.08.06 N 625-Ն)
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(31-րդ կետը փոփ. 14.12.01 N 871, 16.08.06 N 625-Ն)
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումներն ու նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Օտարերկրյա պետությունների եվ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եվ դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(Կազմն ուժը կորցրել է 26.09.03 N 456-Ն)
ՀՀ առողջապահության նախարարություն
(Կազմն ուժը կորցրել է 14.12.04 N 836-Ն)
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մովսիսյան | - | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Գալստյան | - | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան | - | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Հ. Հարությունյան | - | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ |
Ռ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ |
Ս. Աբրահամյան | - | «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Հ. Հովհաննիսյան | - | «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Մ. Մնացականյան | - | «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Եվ. Գլադունչիկ | - | «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Լ. Գալստյան | - | «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»: |
(Կազմը փոփ. 12.08.08 N 607-Ն, խմբ. 13.11.08 N 910-Ն, փոփ. 10.02.09 N 78-Ն)
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագիր
Զ. Գևորգյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ) |
Հ. Կարապետյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ |
Ֆ. Փիրումյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
Հ. Քոչինյան |
- ՀՀ Լոռու մարզպետ |
Ե. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ |
Հ. Քլոյան |
- ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ |
Ռ. Դուրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչության պետ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության պետ |
Գ. Մաթևոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ԾԻԳ-ի ղեկավար |
(Կազմը փոփ. 12.08.08 N 607-Ն)
«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի
Ա. Գրիգորյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ) |
Ս. Ավետիսյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Լ. Ռուխկյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ս.Ղոնաղչյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Հ. Հակոբյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Գ. Այվազյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Թարվերդյան | - | «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր |
Գ. Խաչատրյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
(Կազմը խմբ. 02.07.08 N 432-Ն, փոփ. 12.08.08 N 607-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Ա. Մանուկյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (խորհրդի նախագահ) |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
(Տողը հանվել է 27.07.01 N 560) | |
Ն. Առուստամյան |
- ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ |
Է. Կարապետյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ |
(Տողը հանվել է 25.06.01 N 466) | |
Ռ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ |
Ա. Բախտամյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարկային ԾԻԳ-ի ղեկավար |
|
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագիր իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար |
(Կազմը փոփ. 12.08.08 N 607-Ն)
ՀՀ ֆինանսների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը
(Վերնագիրը լրաց. 27.01.09 N 45-Ա)
Տ. Դավթան |
- |
ՀՀ ֆինանսների նախարար (խորհրդի նախագահ) |
Պ. Uաֆարյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մալխասյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Մ. Թումասյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Ղոնաղչյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Ա. Մարկոսյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Ա. Մնացականյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Է. Ավետյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնoրեն (հանձնաժողովի քարտուղար) |
(Կազմը խմբ. 12.08.08 N 607-Ն)
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Մ. Վարդանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ) |
Մ. Գևորգյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ |
Ս. Օհանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ |
Հ. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման վարչության պետ |
Բ. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզագրման վարչության պետ |
Հ. Սահակյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման վարչության պետ |
Ա. Աղայան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն |
Ա. Բարսեղյան |
- ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու |
(Կազմը փոփ. 12.08.08 N 607-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Վերնագիրը փոփ.16.08.06 n 625-Ն, խմբ. 26.01.08 N 20-Ն)
Ա. Անդրեասյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ) |
Ռ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ |
Ա. Ներսիսյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
Ա. Ղուկասյան | - | ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ («Սևանա լճի բնապահպանական ծրագրի» մասով) |
Գ. Խաչատրյան | - | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ |
Գ. Ալեքսանյան | - | «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Ս. Պոպոֆֆ | - | «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» մասով) |
Պ. Լորեն | - | «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Սևանա լճի բնապահպանական ծրագրի» մասով): |
(Կազմը փոփ. 24.03.00 N 129, խմբ. 23.06.00 N 390, 12.07.00 N 446, փոփ. 06.09.00 N 606, փոփ., լրաց 26.09.00 N 649, խմբ. 24.01.01 N 55, փոփ. 06.02.01 N 93, խմբ. 08.02.01 N 103, փոփ. 21.02.01 N 145, խմբ. 26.02.01 N 153, 29.03.01 N 240, փոփ. 02.05.01 N 344, խմբ. 21.05.01 N 382, փոփ. 25.06.01 N 466, 25.06.01 N 467, 27.07.01 N 560, 07.08.01 N 586, լրաց. 08.01.01 N 716, փոփ. 22.11.01 N 821, խմբ. 13.12.01 N 865, 14.12.01 N 871, փոփ. 26.02.02 N 89, խմբ. 15.03.02 N 141, 14.05.02 N 290, փոփ. 12.08.02 N 479-Ն, 02.10.02 N 569-Ն, խմբ. 03.03.03 N 80-Ն, փոփ. 03.07.03 N 302-Ն, խմբ. 11.07.03 N 315-Ն, փոփ. 26.09.03 N 456-Ն, 14.10.03 N 496-Ն, խմբ. 12.02.04 N 64-Ա, 07.05.04 N 305-Ա, փոփ. 14.12.04 N 836-Ն, խմբ. 15.03.05 N 162-Ա, փոփ. 31.03.05 N 212-Ն, 05.05.05 N 297-Ն, 27.05.05 N 376-Ն, 29.08.05 N 661-Ն, լրաց. 19.12.05 N 994-Ն, փոփ. 03.03.06 N 156-Ն, փոփ., խմբ. 16.08.06 N 625-Ն, փոփ. 09.11.06 N 856-Ն, փոփ., լրաց. 08.06.07 N 387-Ն, փոփ. 22.06.07 N 408-Ն, 24.09.07 N 675-Ն, 29.12.07 N 931-Ն, խմբ. 26.01.08 N 20-Ն, փոփ. 12.08.08 N 607-Ն)
Հաստատված է ՀՀ վարչապետի 2000 թ. փետրվարի 8-ի N 44 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ` N TF 092478 IDF ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարողությունների զարգացման` N TF 092478 IDF դրամաշնորհային ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ծրագրի նամակ-համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, դրամաշնորհային ծրագրի համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարողությունների զարգացման` N TF 092478 IDF դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում ծրագրի բյուջեում 100 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.
2) ծրագիր իրականացնող կազմակերպության (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
4) դրամաշնորհային նամակ-համաձայնագրի ստորագրումից և oրենքով սահմանված կարգով հաստատումից հետո ԾԻԳ -ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.
5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի oրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների oգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.
8) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
10) դրամաշնորհ տրամադրող միջազգային կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
11) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնoրենը ծրագրի իրականացման շրջանակներում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, դրամաշնորհային նամակ-համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնoրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` դրանք ներկայացվելու oրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնoրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնoրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի oրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիստից հինգ oր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնoրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրվում են խորհրդի նախագահն ու քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ oրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել oրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է:
25. Խորհրդի նախագահը`
1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհուրդն ունի 7 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնյաները, ԾԻԳ-ի տնoրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից:
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի oրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
7) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
(Հավելվածը լրաց. փոփ. 09.03.09 N 186-Ն)
Հաստատված է ՀՀ վարչապետի 2000 թ. փետրվարի 8-ի N 44 որոշմամբ |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ` N TF 092478 IDF ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Երիցյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Մ. Թումասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Արամյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Է. Տարասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ս. Ղոնաղչյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Է. Հակոբյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական |
Է. Ավետյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր տնoրեն |
(Հավելվածը լրաց. փոփ. 09.03.09 N 186-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|