Գլխավոր տեղեկություն
Համար
N 372
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.01.2000-10.02.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1999

040.0372.01.06.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

1 հունիսի 1999 թվականի N 372

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հաստատել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի (N 1 ձև) որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկին համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմիններին տրամադրումը:

5. Սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերով պետական տուրքի գումարների կանխիկ գանձումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 1-ի N 372 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման

 

1. Սույն կարգը սահմանում է պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը:

2. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի (N 1 ձևը կցվում է) ստացման համար համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմինները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում դիմում (N 2 ձևը կցվում է)` 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ համապատասխան գործերին կցված:

3. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պետական տուրքի գումարներ գանձող մարմնի կողմից լիազորված անձին անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ, որի տվյալները լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացումը հաստատող անդորրագրում (N 3 ձևը կցվում է): Վերջինս լրացվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ` համապատասխան գործերին կցված:

4. Հարկային տեսչության մարմինները պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան տրամադրելիս լրացնում են անդորրագրի պետական տուրքի գումարին վերաբերող տողը:

(4-րդ կետը փոփ. 31.12.99 N 801)

5. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները համապատասխան հաշվառման մատյանում (N 4 ձևը կցվում է) նշում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես տրամադրվող անդորրագրերի համարները, թիվը, տրամադրման ամսաթիվը, կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակը և գումարը:

6. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր ձեռք բերած պետական տուրքի գումարներ գանձող մարմինները վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշմամբ հաստատված հաշվետվությունների հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում նաև հաշվետվություն (N 5 ձևը կցվում է) օգտագործված անդորրագրերի թվի վերաբերյալ:

7. Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի պաշտոնատար անձի կողմից ձեռք բերված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի, ամսվա ընթացքում օգտագործված և նրա տրամադրության տակ մնացած անդորրագրերի թվի միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում պատասխանատու է այն պաշտոնատար անձը, որի վրա դրված է պետական տուրքի կանխիկ գանձված (ստացված) գումարները ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը: Վերջինս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում պակասող անդորրագրերին համապատասխան տվյալ անդորրագրում նշված պետական տուրքի գումարը:

8. Պետական տուրքի գումարների գանձման ժամանակ պետական տուրք գանձող մարմնի կողմից լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրի չլրացված տողերը, իսկ անդորրագրի ձախ մասը կտրվում և պահվում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործերին կցված:

(8-րդ կետը խմբ. 31.12.99 N 801)

9. Պետական տուրքի գումարներ գանձող մարմինները պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Կանխիկ վճարված պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են վերադարձման` միայն անդորրագրերի երկու մասերը ներկայացնելու դեպքում:

11. Սույն կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

12. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 1

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
պետական տուրքի գումարների կանխիկ
գանձման
N 000000

ՀՀ ՀՏ Կ.Տ.

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
պետական տուրքի գումարների կանխիկ
գանձման
N 000000

Պետական տուրքի տեսակը _____________________ Պետական տուրքի տեսակը _____________________
Պետական տուրքի գումարը _____________________ Պետական տուրքի գումարը ____________________

(բառերով և թվերով)

(բառերով և թվերով)

Ազգանունը, անունը, հայրանունը __________________ Ազգանունը, անունը, հայրանունը __________________
Ամսաթիվը________   _________ Ամսաթիվը________   _________
Գանձող մարմնի ստորագրությունը _________________ Գանձողի Կ.Տ. Գանձող մարմնի ստորագրությունը _________________ Գանձողի Կ.Տ.
Վճարողի ստորագրությունը_________ Վճարողի ստորագրությունը_________
Բանկային հաշվի համարը_______ Բանկային հաշվի համարը_______

 

 

 

 

Ձև 2

 

ՀՀ__________________________ տարածքային հարկային տեսչության պետին

Գրանցման N__________  _________________1999 թ. դրությամբ

 

Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի

ձեռքբերման մասին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

___________________________________________________

(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)

 

Խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.

 

պետական տուրքի տեսակները`

1.

_____________________ թիվը_____________________հատ

(թվերով և բառերով)

2.

_____________________ թիվը_____________________հատ

3.

(թվերով և բառերով)

4.

5.

6.

7.

8.

     Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:

 

Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի

պատասխանատու անձ

Կ.Տ.

_______________
(ստորագրությունը)
_______________
(ազգանունը, անունը, հայրանունը)


Ձև 3

 

ՀՀ__________________________տարածքային հարկային տեսչության պետին

 

Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի

 

ստացման

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

Գրանցման N_______________ __________________1999 թ. դրությամբ

______________________________________________

(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)

 

Խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.

 

պետական տուրքի տեսակները`

1.

_____________________ թիվը_____________________հատ

(թվերով և բառերով)

2.

_____________________ թիվը_____________________հատ

3.

(թվերով և բառերով)

4.

5.

6.

7.

8.

 

________________________________________________համարների:

 

Անդորրագրերը բաց թողնող աշխատող

__________________
(ստորագրությունը)

___________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

Ստացավ ______________________________
(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)
N_________դիմումով _______ ____________1999 թ. դրությամբ
Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի _____ N _____
Ստացա__________ ______________1999 թ. __________________
(ստորագրությունը)
ՀՀ ՀՏ Ստացող մարմնի
Կ.Տ. Կ.Տ.

 

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

NN
ը/կ

Պետական տուրքի
գումարներ գանձող
 մարմնի անվանումը

Հասցեն

Անդորրագրերի ձեռքբերման
մասին դիմումի գրանցման
օրը և համարը

Տրամադրվող
անդորրագրերի
համարները

Պետական
տուրքի տեսակը 
և գումարը

Անդորրագրերի թիվը Անդորրագրերի
ստացման օրը
               
               
               
               
               
               
               
               

 

Ձև 5

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

____________________________________________________կողմից

(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի անվանումը)

 

1999 թ. ______ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի մասին

 

 

NN
ը/կ

 Պետական տուրքի
տեսակը
 Անդորրագրերի
ստացման օրը

 Անդորրագրերի
համարները

Ստացված անդորրագրերի
թիվը

 Օգտագործված անդորրագրերի թիվը

Մնացորդը տվյալ ամսում  

 տվյալ
ամսում

տարվա սկզբից

 տվյալ
ամսում

տարվա սկզբից

                 
                 
                 
                 
                 
                 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2011, N 1150-Ն 01.09.2011, N 372
22.01.2009, N 78-Ն 12.02.2009, N 372
18.01.2001, N 40 10.02.2001, N 372
31.12.1999, N 801 10.01.2000, N 372
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան