ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2009 թ. |
N 02-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին «թիվ 02-Ն որոշման հավելվածներում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հավելված 1-ի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«15. Դատարանի ընդհանուր բաժինն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
ա) իրականացնում է Վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը.
բ) ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը.
գ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.
գ) ստանում է Վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը, գրանցում ու առաքում դրանք.
դ) պահպանում է փաստաթղթերը, ընդհանուր բաժնում վարվող մատյանները և կատարում է արխիվացման աշխատանքներ.
ե) վարում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի և Վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող գործունեության հետ կապված վիճակագրական հաշվետվություններ և պետական տուրքի հաշվառում.
զ) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:»:
2. Հավելված 1-ը լրացնել 15.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«15.1. Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
ա) ստանում է Քաղաքացիական և վարչական պալատ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը.
բ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.
գ) ստանում է Քաղաքացիական և վարչական պալատից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
դ) ապահովում է Քաղաքացիական և վարչական պալատում գործավարության իրականացումը.
ե) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
զ) պահպանում է փաստաթղթերը, Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակում վարվող մատյանները և ներկայացնում արխիվացման.
է) ընդհանուր բաժին է ներկայացնում Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակին վերաբերող պետական տուրքի հաշվառման տվյալները.
ը) կազմում է Քաղաքացիական և վարչական պալատին վերաբերող վիճակագրությունը և ներկայացնում Վճռաբեկ դատարանի նախագահին և Քաղաքացիական և վարչական պալատի նախագահին.
թ) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում իր կողմից ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:»:
3. Հավելված 1-ը լրացնել 15.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«15.2. Քրեական պալատի գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
ա) ընդհանուր բաժնից ստանում է Քրեական պալատ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը.
բ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.
գ) ստանում է Քրեական պալատից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
դ) ապահովում է Քրեական պալատում գործավարության իրականացումը.
ե) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
զ) պահպանում է փաստաթղթերը, Քրեական պալատի գրասենյակում վարվող մատյանները և ներկայացնում արխիվացման.
է) ընդհանուր բաժին է ներկայացնում Քրեական պալատի գրասենյակին վերաբերող պետական տուրքի հաշվառման տվյալները.
ը) կազմում է Քրեական պալատին վերաբերող վիճակագրությունը և ներկայացնում Վճռաբեկ դատարանի նախագահին և Քրեական պալատի նախագահին.
թ) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում իր կողմից ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:»:
4. Հավելված 2-ի 1-ին բաժնի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ընդհանուր բաժին.»:
5. Հավելված 2-ը լրացնել 1.1-րդ և 1.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակ.»:
«1.2. Քրեական պալատի գրասենյակ.»:
Ա. Մկրտումյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|