ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 մարտի 2003 թ. |
N 05-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը»` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման կարգի մասին
(վերնագիրը խմբ. 23.11.07 թիվ 19-Ն)
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:
Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:
Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 6-ում նշված գործունեության տեսակները լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից՝ քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:
Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:
2. Լրացման կարգը
Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող անհատ ձեռնարկատիրոջ համաձայնության դեպքում, որի համար 3-ից 9 կետերի դիմաց Ο -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:
Հարցաթերթի կետ 1-ը՝ «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:
3-րդ՝ «անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը», 4-րդ՝ «անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն)» կետերը լրացվում են անհատ ձեռնարկատերին տրված վկայականի հիման վրա:
5-րդ՝ «Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն)» կետը լրացվում է, եթե պետական գրանցման հասցեն չի համընկնում գործունեության իրականացման հասցեի հետ:
6-րդ՝ «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և´ հիմնական, և´ ոչ հիմնական) տեսակները՝ ըստ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է անհատ ձեռնարկատերի կողմից՝ քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
7-րդ՝ «թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալ/հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի կետ 6-ում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:
8-րդ կետում լրացվում է աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա համար:
Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 6-րդ (ինչպես նաև 7-րդ) կետում նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը:
9-րդ՝ «անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է, թե ոչ» կետում կատարել նշում (v) «Այո» կամ «Ոչ»:
Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը՝ այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
10-րդ` «անհատ ձեռնարկատեր» կետը ստորագրվում է անհատ ձեռնարկատերի կողմից:
11-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:
Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին 524245 հեռախոսահամարով:
|
(հավելվածը խմբ. 23.11.07 թիվ 19-Ն, փոփ. 13.02.09 թիվ 14-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2012, թիվ 31-Ն | 11.02.2013, N 05-Ն | |
13.02.2009, թիվ 14-Ն | 26.03.2009, N 05-Ն | |
23.11.2007, թիվ 19-Ն | 08.02.2008, N 05-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|