ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2009 թվականի թիվ 6-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11 հոդվածներով՝ ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի վարչական տարածքում 2009 թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2 հավելվածների։
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Օհանյան |
Հավելված 1
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
N |
Տեղական տուրքի անվանումը |
Դրույքաչափը (ՀՀ դրամ) |
1. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար |
|
հիմնական օբյեկտների համար |
||
ա |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ |
75000 |
բ |
«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝ |
|
բ.ա |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
150000 |
բ.բ |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
250000 |
բ.գ |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` |
350000 |
Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝ |
||
գ |
մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
15000 |
դ |
20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
25000 |
2. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝ |
|
ա |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ |
15000 |
բ |
բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառ-վում են նաև նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով |
15000 + 1-ին կետ |
գ |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, |
1-ին կետ |
3. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար՝ |
25000 |
4. |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝ |
|
ա |
ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
7500 դրամ յուր. եռամսյակի համար |
բ |
ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
7500 դրամ յուր. եռամսյակի համար |
5. |
Համայնքի տարածքում՝ |
|
ա |
բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝ |
350 դրամ յուր. օրվա համար |
բ |
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար՝ |
300000 |
գ |
համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար՝ |
50000 |
6. |
Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար՝ |
|
ա |
առևտրի օբյեկտների համար՝ |
50000 |
բ |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ |
175000 |
գ |
բաղնիքների (սաունաների) համար՝ |
500000 |
դ |
խաղատների համար՝ |
- |
ե |
շահումով խաղերի կազմակերպման համար՝ |
500000 |
զ |
վիճակախաղերի կազմակերպման համար՝ |
200000 |
7. |
Համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար |
0 |
8. |
Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քառ. մետրի տեղական տուրք |
|
ա |
ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
2600 |
բ |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
3250 |
գ |
այլ արտաքին գովազդի համար |
1950 |
դ |
դատարկ գովազդային վահանակի համար |
700 |
9. |
Ընթացիկ տարվա համար համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար |
1000 |
Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակազմի քարտուղար՝ |
Ս. Հարթենյան |
Հավելված 2
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
N |
Տեղական վճարների անվանումը |
Դրույքաչափը (ՀՀ դրամ) |
1. |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
|
1.1 |
մինչև 300 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
35000 |
1.2 |
301-ից մինչև 500 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
70000 |
1.3 |
501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
120000 |
1.4 |
1001-ից մինչև 1500 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
175000 |
1.5 |
1500 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
350000 |
2. |
Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
15000 |
3. |
Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցների վճար |
10000 |
Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակազմի քարտուղար՝ |
Ս. Հարթենյան |