ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2009 թվականի թիվ 5-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի «Բ» ենթակետով՝ ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով), համաձայն կից հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 15.01.08 թ. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալական վճարների չափերը հաստատելու մասին» N 5-Ն որոշումը։
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Օհանյան |
Հավելված Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 21.01.09 թ. թիվ 5-Ն որոշման |
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)
Հ/հ |
Գործունեության տեսակը |
Մեկ քմ վարձա- |
1. |
Բյուջետային հիմնարկներ |
1 |
2. |
Համատիրություններ |
3 |
3. |
Հասարակական, բարեգործական, կրթական, մշակութային, սպորտային կազմակերպություններ ու միություններ, դրանց գրասենյակներ |
2 |
4. |
Քաղաքական կուսակցությունների գրասենյակներ |
5 |
5. |
Առևտուր, հասարակական սնունդ |
15 |
6. |
Կենցաղսպասարկում |
5 |
7. |
Արտադրություն |
5 |
8. |
Գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր |
30 |
9. |
Գործունեության այլ տեսակներ |
3 |
10. |
Խորդանոցներ |
1 |
Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի
աշխատակազմի քարտուղար՝ | Ս. Հարթենյան |