«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2009 թ. |
N 71-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 128,72 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 154,47 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 21,1 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 25,31 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
3) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 42,91 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 51,49 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 22-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 27-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |