Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2009-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2009 թվականի N 113-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 820-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 820-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի ցանկի 2-րդ կետի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2008 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. մարտի 1-ին տասնօրյակ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Չափագրումների իրականացման նպատակով առանձին ապրանքատեսակների արտադրության և իրացման, օգտակար հանածոների արդյունահանման սեզոնայնության չափանիշները և ժամկետները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն
|
2009 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե | |
» |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 18
Երևան |
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |