Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.06/5(323) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2008 թ.

թիվ 369-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄՍԱԳՈՐԾ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 57 արձանագրություն) և քննարկելով «Մսագործ» արտադրական կոոպերատիվի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Մսագործ» արտադրական կոոպերատիվին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Թբիլիսյան խճ. թիվ 22/8 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. դեկտեմբերի 30

Երևան