Basic information
Number
N 802-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.04.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.04.15/12(456).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
03.04.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
03.04.2013
Effective date
04.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 ապրիլի 2013 թ.
ք. Երևան

N 802-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՈՒՐԲ-ՆԵՐՍԵՍ ՄԵԾ» ԳԻՏԱ-ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի մարտի 22-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Սուրբ-Ներսես Մեծ» գիտա-բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2006 թվականի հունիսի 8-ին (Կ-XX-000782) և 2009 թվականի ապրիլի 6-ին (Կ-XX-001306) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Իզմիրլյան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation