Basic information
Number
N 787-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (30.03.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.04.15/12(456).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
29.03.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
29.03.2013
Effective date
30.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մարտի 2013 թ.
ք. Երևան

N 787-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՆՎԱՐԴ ԽԼՂԱԹՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Նվարդ Խլղաթյանի 18.03.2013թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի մարտի 28-ին անհատ ձեռնարկատեր Նվարդ Խլղաթյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-000821 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) ընդունել ի գիտություն անհատ ձեռնարկատեր Նվարդ Խլղաթյանի լիցենզիայի բնօրինակի կորստյան վերաբերյալ ընկերության տնօրենի կողմից ներկայացված տեղեկությունը (հիմք` «ԳԻՆԴ» շաբաթաթերթի 2013 թվականի #9 համարում տպագրված հայտարարությունը).

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation