«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309092
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունվարի 2009 թ. |
թիվ 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 120-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 9-ի «Հաշվետվություն գարնանացանի ընթացքի մասին» Ձև թիվ 3-ԳՏ (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 120-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշմամբ հաստատված հաշվետվության ձևից հանել «գյուղական և քաղաքային համայնքները» բառերը, իսկ «ապրիլի 3-ին, մայիսի 3-ին, հունիսի 2-ին» բառերը փոխարինել «ապրիլի 7-ին, մայիսի 7-ին, հունիսի 7-ին» բառերով:
2. Որոշմամբ հաստատված հաշվետվության լրացման հրահանգի 2-րդ կետում «գյուղական (քաղաքային) համայնքների և բուսաբուծական մթերքի արտադրությամբ զբաղվող բոլոր տնտեսավարող սուբյեկտների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի» բառերով:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|