Basic information
Number
N 727-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.03.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.04.15/12(456).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.03.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.03.2013
Effective date
27.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մարտի 2013 թ. 
ք. Երևան

N 727-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության 14.03.2013 թվականի դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության (2010թ. սեպտեմբերի 11-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001378 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Կոմիտասի պող., թիվ 49/9 հասցեն տեղափոխել Արմավիրի մարզ, համայնք Արշալույս, 1 փողոց, թիվ 46 մառան հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան