Basic information
Number
N 707-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.03.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.04.15/12(456).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
25.03.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
25.03.2013
Effective date
26.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մարտի 2013 թ. 
ք. Երևան

N 707-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՕՄԵԳԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ՕՄԵԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի մարտի 14-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Վերաձևակերպել «ՕՄԵԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի փետրվարի 17-ին (Կ-XX-000461) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու վայրը` սահմանելով քաղաք Երևան, Նորքի 1 զանգված, Գայի փողոց, 4/114 հասցե և գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Նոր Նորք, Նանսենի փողոց, 4 շենք, 51 շինություն հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation