ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1575-Ն
«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 5-րդ կետերին ու 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 15-րդ հոդվածի 1-ին մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները, բացառությամբ սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների, իրականացվում են համապատասխան պատասխանատու մարմիններին` իրենց գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հարապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 29000.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին` համապատասխան միջոցառման համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել միջոցառման կատարման մասին տեղեկատվություն:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Նոր Նորք թաղային համայնքի սահմանից սկսած` Ջրվեժի գյուղական համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին ամփոփ հաշվետվություն.
2) Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերաբերող խնդիրների հայտնաբերման դեպքում այդ մարմիններ ներկայացնել նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարություն` կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1575-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Երևան-Գառնի -Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 30-ը |
ՀՀ պետական բյուջե |
2. |
Երևան-Գառնի-եղարդ ավտոճանապարհի աղբահանություն |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն Երևանի քաղաքապետարան |
պարբերաբար |
ՀՀ պետական բյուջե |
3. |
Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին հարակից` մանր եղջերավոր անասունների վաճառակետերի տեղափոխում այլ` սահմանված պահանջներին համապատասխանող վայրեր |
Երևանի քաղաքապետարան ՀՀ Կոտայքի մարզպետարան |
2008 թ. |
|
4. |
Համայնքներում կանոնավոր աղբահանության կազմակերպման նպատակով` |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
2009 թ. |
ՀՀ պետական բյուջե |
5. |
Երևան-Գառնի-Գեղարդ երթուղու ավտոճանապարհի վրա գտնվող ավանդական ուտեստների, հուշանվերների և արհեստագործական արտադրանքի վաճառակետերի համար միասնական նախագծերի ու նախահաշվի մշակում և տրամադրում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` նախագիծը համաձայնեցնելով ՀՀ վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 970-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ (այսուհետ` աշխատանքային խումբ) |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2009 թ. |
|
6. |
Ողջաբերդ գյուղում գտնվող կիսաքանդ շինության ապամոնտաժում |
ՀՀ Կոտայքի մարզպետարան ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2009 թ. |
ՀՀ պետական բյուջե |
7. |
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակում (հստակեցնելով զբոսաշրջիկների համար նախատեսված երթուղիներն ու կածանները) և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2009 թ. ապրիլի 1 |
|
8. |
«Ջրվեժ» անտառպարկի տարածքում գտնվող գերեզմանատան` փողոցից անջատող պատի կառուցում, տարածքի բարեկարգում և աղբահեռացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2009 թ. ապրիլի 1 |
ՀՀ պետական բյուջե |
9. |
Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղով անցնող գազամատակարարման խողովակների ներկում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2009 թ. ապրիլի 1 |
ՀՀ պետական բյուջե |
10. |
Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի անբարեկարգ հատվածների նորոգում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն Երևանի քաղաքապետարան |
2009 թ. ապրիլի 1 |
ՀՀ պետական բյուջե |
11. |
Գառնիի գյուղական համայնքում, մայրուղու և դեպի Գառնիի տաճար տանող ճանապարհի խաչմերուկի կահավորում` լուսացույցներով, և նվիրատվություն Գառնիի գյուղական համայնքին |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2009 թ. ապրիլի 1 |
ՀՀ պետական բյուջե |
12. |
Չարենցի կամարի շրջակա տարածքի կազմակերպում` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2009 թ. |
ՀՀ պետական բյուջե |
13. |
Գառնիի ամրոցի մուտքի հարթակի կազմակերպում` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2009 թ. |
ՀՀ պետական բյուջե |
14. |
Գեղարդի վանական համալիրի մուտքի հրապարակի կազմակերպման, գետին հարող տարածքի փլուզման վերականգնման, ավտոկայանատեղիի |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2009 թ. փետրվարի 1 |
ՀՀ պետական բյուջե |
15. |
Գեղարդի վանական համալիրի մուտքի հրապարակի կազմակերպում, գետին հարող տարածքի փլուզման վերականգնում, ավտոկայանատեղիի և մայթի կառուցում` ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված նախագծին համապատասխան |
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի (համաձայնությամբ) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2009 թ. |
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի (համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջե |
16. |
Գեղարդը խորհրդանշող առյուծի քանդակի պատվանդանի ամրացում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2009 թ. |
ՀՀ պետական բյուջե |
17. |
Խորհրդային Միության կազմավորման 60-ամյակին նվիրված հուշարձանի վերականգնում, շրջակա տարածքի բարեկարգում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2009 թ. |
ՀՀ պետական բյուջե |
18. |
Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծում և գործարկում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցով |
2009 թ. |
ՀՀ պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.04.2021, N 656-Ն | 10.05.2021, N 1575-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|