Գլխավոր տեղեկություն
Համար
N 1575-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2009-10.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.04/7(673) Հոդ.133
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1575-Ն

 

«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 5-րդ կետերին ու 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 15-րդ հոդվածի 1-ին մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները, բացառությամբ սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների, իրականացվում են համապատասխան պատասխանատու մարմիններին` իրենց գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հարապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 29000.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:

4. Սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին` համապատասխան միջոցառման համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել միջոցառման կատարման մասին տեղեկատվություն:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Նոր Նորք թաղային համայնքի սահմանից սկսած` Ջրվեժի գյուղական համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին ամփոփ հաշվետվություն.

2) Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերաբերող խնդիրների հայտնաբերման դեպքում այդ մարմիններ ներկայացնել նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարություն` կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1575-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը
(պատասխանատուն)

Ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

1.

Երևան-Գառնի -Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 30-ը

ՀՀ պետական բյուջե

2.

Երևան-Գառնի-եղարդ ավտոճանապարհի աղբահանություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

պարբերաբար

ՀՀ պետական բյուջե

3.

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին հարակից` մանր եղջերավոր անասունների վաճառակետերի տեղափոխում այլ` սահմանված պահանջներին համապատասխանող վայրեր

Երևանի քաղաքապետարան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

2008 թ.
դեկտեմբերի 31

 

4.

Համայնքներում կանոնավոր աղբահանության կազմակերպման նպատակով`
1) մեկ մաքրման և աղբահեռացման կազմտեխնիկայի ձեռքբերում և նվիրատվություն Գողթի գյուղական համայնքին` Գողթի գյուղական համայնքի և «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղում ընդգրկված մյուս համայնքների միջև կանոնավոր աղբահանության ապահովման մասին պայմանագրի առկայության դեպքում.
2) 200 մեծ և 150 փոքր աղբամանների ձեռքբերում և նվիրատվություն Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղում
ընդգրկված համայնքներին

ՀՀ Կոտայքի մարզպետարան

2009 թ.
ապրիլի 1

ՀՀ պետական բյուջե

5.

Երևան-Գառնի-Գեղարդ երթուղու ավտոճանապարհի վրա գտնվող ավանդական ուտեստների, հուշանվերների և արհեստագործական արտադրանքի վաճառակետերի համար միասնական նախագծերի ու նախահաշվի մշակում և տրամադրում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` նախագիծը համաձայնեցնելով ՀՀ վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 970-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ (այսուհետ` աշխատանքային խումբ)

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թ.
փետրվարի 1

 

6.

Ողջաբերդ գյուղում գտնվող կիսաքանդ շինության ապամոնտաժում

ՀՀ Կոտայքի մարզպետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2009 թ.
մարտի 1

ՀՀ պետական բյուջե

7.

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակում (հստակեցնելով զբոսաշրջիկների համար նախատեսված երթուղիներն ու կածանները) և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2009 թ. ապրիլի 1

 

8.

«Ջրվեժ» անտառպարկի տարածքում գտնվող գերեզմանատան` փողոցից անջատող պատի կառուցում, տարածքի բարեկարգում և աղբահեռացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2009 թ. ապրիլի 1

ՀՀ պետական բյուջե

9.

Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղով անցնող գազամատակարարման խողովակների ներկում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2009 թ. ապրիլի 1

ՀՀ պետական բյուջե

10.

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի անբարեկարգ հատվածների նորոգում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

2009 թ. ապրիլի 1

ՀՀ պետական բյուջե

11.

Գառնիի գյուղական համայնքում, մայրուղու և դեպի Գառնիի տաճար տանող ճանապարհի խաչմերուկի կահավորում` լուսացույցներով, և նվիրատվություն Գառնիի գյուղական համայնքին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2009 թ. ապրիլի 1

ՀՀ պետական բյուջե

12.

Չարենցի կամարի շրջակա տարածքի կազմակերպում` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

13.

Գառնիի ամրոցի մուտքի հարթակի կազմակերպում` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թ.
 մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

14.

Գեղարդի վանական համալիրի մուտքի հրապարակի կազմակերպման, գետին հարող տարածքի փլուզման վերականգնման, ավտոկայանատեղիի
և մայթի կառուցման նախագծի ու նախահաշվի մշակում և տրամադրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թ. փետրվարի 1

ՀՀ պետական բյուջե

15.

Գեղարդի վանական համալիրի մուտքի հրապարակի կազմակերպում, գետին հարող տարածքի փլուզման վերականգնում, ավտոկայանատեղիի և մայթի կառուցում` ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված նախագծին համապատասխան

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի (համաձայնությամբ)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2009 թ.
մայիսի 1

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

16.

Գեղարդը խորհրդանշող առյուծի քանդակի պատվանդանի ամրացում

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

17.

Խորհրդային Միության կազմավորման 60-ամյակին նվիրված հուշարձանի վերականգնում, շրջակա տարածքի բարեկարգում

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

18.

Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծում և գործարկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցով

2009 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ պետական բյուջե


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան