Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.151
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2009 թվականի N 85-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «29210», «27590», «25970» թվերը փոխարինել «30000» թվով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 4
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 29-ի N 85-Ն որոշման

 

 

 «Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837- Ն որոշման

 

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

                               Պաշտոնի անվանումը

Գումարը
(դրամ)

1

2

ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական

111000

ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալի խորհրդական

100800

Բաժանմունքի պետ, վարիչ բժշկական հաստատությունում` ընդունարանի, կաբինետի, բաժանմունքի

82500

Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր մեխանիկ, ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի պետ, բժիշկ,  պրովիզոր

75000

Առաջատար մասնագետ, վարչության պետի օգնական, ռազմականացված ջոկատի պետի տեղակալ,  ավագ` ինժեներ, հաշվապահ 

70000

Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ, մեխանիկ, հաշվապահ, կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի վարիչ, անասնաբույժ

62500

Ավագ` տեսուչ, բուժքույր

56250

Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ, բուժքույր, լաբորանտ, դեղագործ, ատամնատեխնիկ, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի օգնական

45000

Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար, գեղարվեստական մասի ղեկավար

40000

Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան պետ, գանձապահ, պահեստապետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար, քարտուղար- մեքենագրուհի, դիսպետչեր, պարետ, բուժմատենավար, քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր, կրտսեր բուժքույր-հիվանդապահ, հաշվառող,
խմբի պետ

37500

Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար, արխիվագետ, ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ, վարորդ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող,  հաշվետար, բուֆետապան, խոհարար, փականագործ-էլեկտրիկ, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող, թիթեղագործ, հյուսն, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ, գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող, շարժիչագործ, ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ, կոշկակար, արդուկող, գրադարանի վարիչ, շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ վերանորոգման բանվոր

35000

Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար, ախտահանող, պահակ, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ, ավտոլվացող, լվացարար, աման լվացող, այգեպան, հրաձիգ և այլ սպասարկող անձնակազմ

32400

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան