ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2009 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի անհատական կազմում`
1) Հ. Հունանյանի փոխարեն ընդգրկել Ս. Աֆյանին: Այդ կապակցությամբ «Հ. Հունանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ» բառերը փոխարինել «Ս. Աֆյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր» բառերով.
2) «Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ» բառերը հանել, իսկ «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 2 Երևան |