ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2009 թվականի N 182-Ն
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 29-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված` Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.
2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2009 թվականի համար` 458 դրամ.
3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.
4) որ 2009 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով նախատեսված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում սույն որոշման հավելվածով նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 2 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականիփետրվարի 26-ի N 182-Ն որոշման |
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Փորձաքննության տեսակի անվանումը |
Միավորի նախահաշվային արժեքը (դրամ) |
Քանակը (հատ) |
Ընդամենը` նախահաշվային արժեքը |
Ձեռագրաբանական |
20610 |
244 |
5028.9 |
Փաստաթղթաբանական |
27480 |
179 |
4918.9 |
Հեղինակային |
20610 |
4 |
82.4 |
Ֆոտոտեխնիկական |
41220 |
10 |
412.2 |
Դիմանկարային |
41220 |
10 |
412.2 |
Տեսաձայնագրառման և աուդիոձայնագրառման |
54960 |
25 |
1374.0 |
Հետքաբանական |
20610 |
120 |
2473.2 |
Ձգաբանական |
27480 |
20 |
549.6 |
Պայթյունատեխնիկական |
41220 |
30 |
1236.6 |
Նյութագիտական |
27480 |
400 |
10992.0 |
Սննդային |
27480 |
10 |
274.8 |
Կենսաբանական (հողագիտական) |
27480 |
30 |
824.4 |
Հրդեհատեխնիկական |
41220 |
30 |
1236.6 |
Շինարարատեխնիկական |
27480 |
149 |
4094.5 |
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների |
13740 |
221 |
3036.5 |
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի |
41220 |
10 |
412.2 |
Տրանսպորտային-հետքաբանական |
41220 |
10 |
412.2 |
Տնտեսագիտական |
82440 |
220 |
18136.8 |
Ապրանքագիտական |
13740 |
400 |
5496.0 |
Համակարգչատեխնիկական |
68700 |
80 |
5496.0 |
Մշակութային արժեքների |
54960 |
12 |
659.5 |
Հոգեբանական |
70074 |
30 |
2102.2 |
Դատաբժշկական |
56792 |
30 |
1703.9 |
Դատաքիմիական (թունաբանական) |
9618 |
1307 |
12570.7 |
Ընդամենը |
|
3581 |
83936.3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |