Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2009-01.07.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.26/3(321) Հոդ.36
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2008
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

թիվ 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-ԳՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 25-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-ԳՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական (քաղաքային) համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:

5. Հրահանգը կազմված է ձև թիվ 9-գ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան և լրացվում է «Ցուցակ բնակչության տնտեսություններում առ 1-ը հունվարի 200 թ. անասունների հաշվառման համար» ձև թիվ 3-ի հիման վրա:        

6. «Առկա տնտեսությունների թիվը»՝ թիվ 1 սյունակում 001-003 տողերով լրացվում է ձև թիվ 3-ում լրացված առկա գյուղացիական և բնակչության օժանդակ տնտեսությունների թիվը:

7. «Անասուն չունեցող տնտեսությունների թիվը»՝ թիվ 2-7 սյունակներում լրացվում է ձև թիվ 3-ից, ըստ տնտեսությունների խմբերի, տվյալ անասնատեսակը չունեցող տնտեսությունների թիվը:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է

Ներկայացնում է

Հաշվետվության    ներկայացման ժամկետը՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ  տարածքային բաժանմունք

գյուղապետարանները  և քաղաքապետարանները (թաղապետարանները)

մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 17-ը

 

Ով է ներկայացնում ____________________________

(անվանումը)

 

Գտնվելու վայրը _______________________

 

___________________________     I   I   I   I   I   I   I   I

                           (փոստային դասիչ)

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը  I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը  I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

 

ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 24 դեկտեմբերի

2008թ. թիվ 25-Ն

որոշմամբ

 

Չլրացնել ß

ՏԳՏԴ    I I I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Առ 1-ը հունվարի 200__ թ.

Տողի
համարը

Ցուցանիշի անվանումը

Առկա
տնտեսու-
թյունների թիվը

Անասուն չունեցող տնտեսությունների թիվը

բոլոր տեսակի

խոշոր եղջերավոր անասուն

 կով

խոզ

ոչխար

այծ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

001

Գյուղացիական տնտեսություններ

             

002

Բնակչության օժանդակ տնտեսություններ

             

003

Ընդամենը համայնքում

             

Ղեկավար ___________________________

 ___________________

(Ազգանուն, անուն)

 (Ստորագրություն)

   

Լրացնող                        ____________________

 ______________________

(գլխավոր հաշվապահ               (Ազգանուն, անուն)

(Ստորագրություն, Պաշտոն) ___

կամ այլ լիազորված անձ)

 

              __________________________ 

« __ » ___________200__թ.

                         (Հեռախոսահամար(ներ)

 (լրացման ամսաթիվը)

   

Էլեկտրոնային փոստ _______@________

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2019, թիվ 23-Ն 01.07.2019, թիվ 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան