Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.02/22(296) Հոդ.103
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.01.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009075

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունվարի 2009 թ.

թիվ 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 236-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածի 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 007 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 61-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 236-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշմամբ հաստատված Հավելված 1-ը լրացնել 1.6 և 1.6.1 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.6. Գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի միջոցով c:

1.6.1. «Ռիելտորական գործունեություն իրականացնող անձի անունը/անվանումը

 
»:

2) Որոշմամբ հաստատված թիվ 007 հաշվետվական ձևի (Հավելված 1-ի) Հավելվածը լրացնել 13.1 և 13.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13.1. (1.6) Գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի միջոցով: Այս կետում նշում կատարեք, եթե Ձեզ հայտնի է, որ գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի միջնորդությամբ:

13.2. (1.6.1) Ռիելտորական գործունեություն իրականացնող անձի անունը/անվանումը: Այս կետը ենթակա է պարտադիր լրացման, եթե նշում է կատարվել 1.6 կետում: Այս կետում նշեք այն ռիելտորական գործունեություն իրականացնող անձի անունը/անվանումը, որի միջնորդությամբ կատարվել է գործարքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. փետրվարի 4

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան