ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2013 թվականի N 239-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` բաշխել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուի 480 օրինակը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուի 20 օրինակն ի պահ հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանմանը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2013 թ. մարտի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 29-ի N 239-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
|
NN ը/կ |
Մարմինների, կազմակերպությունների անվանումները |
Քանակը |
|
1 |
2 |
3 |
|
1. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ |
10 |
|
2. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ |
10 |
|
3. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ |
20 |
|
4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
5 |
|
5. |
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին |
4 |
|
6. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
10 |
|
7. |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
5 |
|
8. |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն, այդ թվում` օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ |
50 |
|
9. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
3 |
|
10. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
3 |
|
11. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
3 |
|
12. |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
3 |
|
13. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
3 |
|
14. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
3 |
|
15. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
3 |
|
16. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
3 |
|
17. |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
3 |
|
18. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3 |
|
19. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3 |
|
20. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3 |
|
21. |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
3 |
|
22. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
3 |
|
23. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
3 |
|
24. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
3 |
|
25. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
50 |
|
26. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ |
20 |
|
27. |
ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն |
5 |
|
28. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
3 |
|
29. |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
3 |
|
30. |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա |
5 |
|
31. |
ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն |
3 |
|
32. |
ՀՀ գրահրատարակչական գործակալություն |
10 |
|
33. |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով |
5 |
|
34. |
«Արմենպրես» լրատվական գործակալություն |
5 |
|
35. |
ՀՀ սահմանադրական դատարան |
2 |
|
36. |
ՀՀ գլխավոր դատախազություն |
2 |
|
37. |
ՀՀ կենտրոնական բանկ |
2 |
|
38. |
ՀՀ մարզպետարաններ |
100 |
|
39. |
Երևանի քաղաքապետարան |
20 |
|
40. |
Հայկական աշխարհագրական ընկերություն |
5 |
|
41. |
Հայաստանի ազգային գրադարան |
5 |
|
42. |
Ա. Իսահակյանի անվան գրադարան |
3 |
|
43. |
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան) |
5 |
|
44. |
Հայկական հանրագիտարանի խմբագրություն |
5 |
|
45. |
Երևանի պետական համալսարան |
20 |
|
46. |
Հայաստանի պետական ագրարային համալսարան |
2 |
|
47. |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան |
2 |
|
48. |
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան |
2 |
|
49. |
Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ |
3 |
|
50. |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան |
3 |
|
51. |
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան |
2 |
|
52. |
«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ |
2 |
|
53. |
Հայաստանի ֆրանսիական համալսարան |
2 |
|
54. |
ՄԱԿ-ի գրասենյակ |
2 |
|
55. |
Օտարերկրյա դեսպանություններ, յուրաքանչյուրին` մեկական |
20 |
|
Ընդամենը |
480 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|