«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609085
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 փետրվարի 2009 թ. |
N 9-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի և նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրման փաստը հավաստող տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «և 128-րդ» բառերը փոխարինել «,128-րդ և 138.16-րդ» բառերով:
2. Որոշման թիվ 1 հավելվածով սահմանված նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց oգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգի.
1) 2-րդ կետի «Ազգային ժողովի` միայն համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով» բառերով,
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
«13.1. Երևանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը:
13.2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է Երևանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում։
13.3. Նախընտրական քարոզչության ընթացքում Երևանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև 60.000-ապատիկը չգերազանցող գումար:»,
3) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Երևանի ավագանու ընտրությունների դեպքում մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության, կուսակությունների դաշինքի ընտրական գրավի գումարը հետ է վերադարձվում համապատասխան նախընտրական հիմնադրամ` ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:»,
4) 27-րդ կետի «Ազգային ժողովի» բառերը հանել,
5) 32-րդ կետը «անդամների» բառից հետո լրացնել «, բացառությամբ Երևանի ավագանու անդամների,» բառերով:
3. Որոշման թիվ 2 հավելվածով սահմանված նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց oգտագործման վերաբերյալ հայտարարագրի վերնագիրը «պատգամավորի» բառից հետո լրացնել «Երևանի ավագանու, » բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|