«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 փետրվարի 2009 թ. |
N 7-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 40-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի.
1) 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.
«է) Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական լիազոր ներկայացուցիչ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ (վստահված անձը` խորհրդակցական ձայնի իրավունքով):»,
2) 68-րդ կետում «իրավաբանական բաժին» և «իրավաբանական բաժինը» բառերը փոխարինել համապատասխանաբար «իրավաբանական և ծրագրամեթոդական վարչություն» և «իրավաբանական և ծրագրամեթոդական վարչությունը» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |