«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 փետրվարի 2009 թ. |
N 6-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մարտի 14-ի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 48-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագրում և 1-ին կետում «Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով և Երևանի ավագանու ընտրություններին» բառերով:
2. Որոշմամբ սահմանված` Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգի.
1) վերնագրում և 1-ին կետում «Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով և Երևանի ավագանու ընտրություններին» բառերով,
2) 2-րդ կետում «և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`» բառերը փոխարինել «, Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ» բառերով, իսկ «համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող» բառերը հանել,
3) 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերում «համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «որպես թեկնածու» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|