Basic information
Number
N 167-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (19.03.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.04.05/10(454).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարար
Enactment date
18.03.2013
Signing organisation
Էկոնոմիկայի նախարար
Signing date
18.03.2013
Effective date
19.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2013 թ.

N 167-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՏՈՒԲԱՌՍ» ՍՊԸ-ԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասի 2-րդ պարբերությունը, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 5-րդ կետը և «Տուբառս» ՍՊԸ-ի կողմից 2013 թվականի մարտի 12-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Տուբառս» ՍՊԸ-ին տալ այլ վայրում ևս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա՝ գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Կենտրոն, Խորենացու փողոց, թիվ 33 հանրախանութ (վկայական N 27022013-01-2623)։

2. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

Տ. Դավթյան