Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2009-26.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.91
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2009 թվականի N 24-Ն

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 24-Ն որոշման

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող` ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային մարմինների (մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով), քրեակատարողական ծառայության (միայն քրեակատարողական հիմնարկներում) պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ժամանակահատվածից արտոնյալ պայմաններով հաշվարկվում են հետևյալ տեսակները`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակահատվածը` մեկ օրվա ծառայությունը երկու օր հաշվելու պայմանով.

2) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը` մեկ օրվա ծառայությունը մեկ և կես օր հաշվելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային ստաժի հաշվարկման մեկ այլ արտոնությունից օգտվելու դեպքում աշխատանքային ստաժը հաշվարկվում է ոչ ավելի, քան առավելագույնը` մեկ օրվա ծառայությունը երկու օր հաշվելու պայմանով:

4. Ծառայության ժամանակահատվածի արտոնյալ հաշվարկին վերաբերող փաստաթուղթը տրվում է համապատասխան մարմնի իրավասու անձի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2024, N 1151-Ն 26.07.2024, N 24-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան